Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

«Պարոն Փաշինյանն ասում է՝ ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի, շատ կներեք՝ ես եմ». Քոչարյանին ազատ արձակած դատավոր

Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն արձագանքել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարությանը՝ համարելով այն իրականությանը չհամապատասխանող։

Հուվարի 23-ին «Ա1+»-ի տաղավարում՝ «Երկու հայացք «Մարտի 1-ի» գործին» հաղորդման ժամանակ փաստաբան Սեդա Սաֆարյանն ասել էր, որ 2004-ին Ալեքսանդր Ազարյանը եղել է Արդարադատության խորհրդի անդամ եւ մի գործով քայլեր չի արել, որ փաստաբանը կարողանա մտնել դատարանի դահլիճ՝ հակառակ տուժողների պահանջի։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ 2018թ. օգոստոսի 13-ին դատարանը ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը` հաշվի առնելով, որ նախագահը անձեռնմխելի է:

– Պարո՛ն Ազարյան, դուք հանրությանը հայտնի դարձաք որպես Ռոբերտ Քոչարյանին բաց թողած դատավոր, մատնացույց է արվում, որ Ռոբերտ Քոչարյանն է ձեզ դատավոր նշանակել: Այդ գործոնը դեր խաղացել է ձեր կայացրած որոշման վրա, կաշկանդվածություն, պարտքի զգացում եղե՞լ է:

– Ես իրավաբանական ասպարեզում ճանաչված անձնավորություն եմ, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը ինձ վրա մակագրելը պայմանավորված է եղել նաև այդ հանգամանքով, որ ես շատ, թե քիչ հարգանք և հեղինակություն եմ վայելում այս բնագավառում: Ռոբերտ Քոչարյանի կողմից ինձ նշանակելը որևէ կաշկանդվածություն չի առաջացրել ինձ մոտ, ես ղեկավարվել եմ, ղեկավարվում եմ ու ղեկավարվելու եմ միայն օրենքով: Որևէ պարտավորվածություն չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Հասարակության կարծիքը ինձ համար երկրորդական է, թող հասարակությունը ճիշտ հասկանա, ընկալի և հաջորդ անգամ ինձ սպառանալիքներ հնչեցնելուց առաջ` թող լավ իմանանա, որ չեմ վախենում այդ սպառնալիքներից: Հասարակությունը թող բարի լինի մի քիչ օրենքներ կարդա, նոր օրենսդրական դաշտում արձագանքի այդ հարցի վերաբերյալ:

– Ձեր կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանը բեկանեց, սա չի՞ նշանակում, որ դուք ժամանակին ոչ ճիշտ որոշում էիք կայացրել։

– Ոչ, ամենևին չի նշանակում: Ես որպես իրավաբան պարտավոր եմ ունենալ կարծիք, որպես դատավոր պարտավոր եմ ենթարկվել, ընդունել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: Ես մոտ 2 ամիս առաջ հարցազրույց տվեցի ու ասացի, որ եթե հիմա լիներ այդ նույն պահը, ես նույն որոշումն էի կայացնելու: Ես նկատի ունեի՝ ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշմանը հակառակ որոշում պետք է կայացվեր, այլ. զուտ խոսքս վերաբերում էր սպառնալիքներին, դրանք ինձ համար բացարձակապես ոչինչ են և դա նկատի ունեի: Իսկ ձեր հարցի վերաբերյալ ասեմ՝ այդ հարցի կապակցությամբ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, որքանով գիտեմ պաշտպանների կողմից բողոք է ներկայացվել Եվրոպական դատարան և, ինչպես արդեն գիտենք, նաև Եվրոպական դատարանը ունի մի շարք որոշումներ, որով բեկանել է ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշումները։ Ուստի թույլ տվեք ես մնամ իմ կարծիքին. ես վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

– Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման մեջ կար նաև կետ՝ դիմելու Սահմանադրական դատարան, որոշելու տվյալ արարքի համար Ռոբերտ Քոչարյանը ենթակա՞ է պատասխանատվության, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Եւ երկրորդ, պարո՛ն Ազարյան, ճիշտ ենք հասկանում ըստ ձեր կայացրած որոշման, այդ արարքի համար Քոչարյանը քրեական հետապնդման ենթակա չէ։

– Եկեք ես չմեկնաբանեմ ո՛չ իմ որոշումը, ո՛չ էլ Վճռաբեկինը: Ես ինչպես կարող եմ Վճռաբեկ դատարանի որոշումը մեկնաբանել:

– Տիկին Սաֆարյանը նշել էր, մեջբերում եմ. « 2004-ին հենց Նալբանդյանի գործով, երբ նա արդարադատության խորհրդում էր, ես եղել եմ նրա՝ դատավոր Ազարյանի մոտ, բացատրել եմ ստեղծված իրավիճակը, և նա ոչինչ չի կարողացել անել, այն ժամանակ ինքը արդարադատության խորհրդի անդամ էր , ես չէի կարողանում դատարանի դահլիճ մտնել, և դատարանը ոչ մի միջոց չէր ձեռնարկում որպեսզի կարողանային ապահովել իմ մուտքը դատարան, երբ տուժողները ամեն ինչ անում էին, որ ես դահլիճ չմտնեմ… Նույն Ազարյանը ոչինչ չձեռնարկեց, դիմում էլ եմ ներկայացրել»։ Կարո՞ղ ենք գնահատել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ արդարադատությունը կաշկանդված է եղել։

– Ես ճիշտն ասած չեմ հիշում, որ տիկին Սաֆարյանը նշված հարցով իմ մոտ եղած լինի: Կասկածի տակ չեմ դնում տիկին Սաֆարյանի ասածը, պարզապես, կներեք, իրավունք ունեմ, չէ՞, 15 տարի առաջվա դեպքը չհիշել:

Սակայն, 2004 թ. ես Արդարադատության խորհրդի անդամ չեմ եղել և չէի կարող լինել, որովհետև այդ ժամանակ ոչ դատավոր էի, ոչ էլ գիտական աստիճան ունեի, երկուսն էլ ձեռք եմ բերել 2006-ին: Նշված ժամանակահատվածում ես աշխատել եմ ՀՀ նախագահի աշխատակազմում, միգուցե տիկին Սաֆարյանը դա նկատի ուներ: Ես աշխատում էի Արդարադատության խորհրդի աշխատակազմում, որը ուսումնասիրություններ էր կատարում դատական և դատախազական համակարգի վրա, վեր էր հանում խախտումները և ներկայացնում էր խորհրդի անդամներին, նրանք էլ որոշում էին պատժել-չպատժել: Եվ ես, եթե չեմ միջամտել, կոնկրետ դատավորին չեմ զանգել, չեմ ասել, դա նշանակում է՝ որ այն ժամանակ, համենայդեպս, իմ կողմից միջամտություն չի եղել դատական համակարգի վրա։

Ես գիտեմ, որ տիկին Սաֆարյանը իմ մասին շատ բարձր կարծիքի է եղել մինչև իմ կողմից Քոչարյանին ազատ արձակելը:

– Դուք աշխատել եք և՛ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, կարո՞ղ եք զուգահեռներ անցկացնել, դատավորները, արդարադատության համակարգը ե՞րբ էր ավելի անկախ, անկաշկանդ։

-Համեմատելը շատ սխալ կլինի, որովհետև հին դատավորները, որոնք աշխատել են այդ 3 ղեկավարների օրոք, կարող են հաստատել, որ պարոն Քոչարյանի ժամանակ սկսվեց դատական համակարգի անկախությունը: Դեռևս 2008թ. երբ որ Մարտի 1-գործերով մենք արդարացման դատավճիռներ էինք կայացնում, այդ ժամանակ արդարացման դատավճիռը ռեցեպտով էինք տալիս՝ վախենալով, որովհետև դատախազական համակարգը, սովետական հին շկոլան ցավագին էին ընդունում, ցանկացած վերավորակում, ցանկացած արդարացման դատավճիռ ուղեկցվում էր ինչ-որ սուտ բաներով, որ դատավորը շահագրգռված է եղել, դա հասնում էր մինչև նախագահ։ Կոնկրետ իմ հարցը Սերժ Սարգսյանի ժամանակ մոտ 2-3 անգամ քննարկվել է իր ներկայությամբ. իմ աշխատել-չաշխատելու հարցը, այսինքն ես ո՛չ այն ժամանակ եմ եղել լսող, ո՛չ հիմա եմ պատրաստվում լինել լսող, ես ղեկավարվում եմ միայն օրենքով:

Դատավորի համար իրավիճակ չպիտի փոխվի, խնդրեմ օրենքը փոխեք, իրավիճակը փոխվի: Եթե դատավորը տարբեր ժամանակահատվածում տարբեր ձև է օրենքը մեկնաբանում, նշանակում է՝ ինքը հանցագործ է: Եթե օրենքը չի փոխվել, ուրեմն ոչինչ չպիտի փոխվի:

Դատական համակարգի նկատմամբ այն ճնշումը, որը գործադրվեց պարոն Փաշինյանի կողմից, երբևիցե չի եղել: Միգուցե ընդհանուր առմամբ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ ճնշումը ավելի մեծ է եղել, սակայն քողարկված ճնշում է դա եղել: Բայց հիմա հրապարակայնորեն երկրի վարչապետը մատ է թափ տալիս, սպառնում է և ասում է, որ խելքներդ գլուխդ հավաքեք: Լավ վարչապետի շրջապատող իրավաբաններ չկա՞ն, չե՞ն ասում՝ չի կարելի նման արտահայտություն անել, դա հղի է շատ ծանր հետևանքներով, ոչ թե իր համար, այլ նույն պետության համար: Պարոն Փաշինյանն ասում է՝ ո՞վ է այդ դատավորը, ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի, շատ կներեք՝ ես եմ, ու իմ նմաններ շատ են: Մենք չենք պատրաստվում ինչ-որ ճնշման ենթարկվել: Պարոն վարչապետը թող օրը 15 000 անգամ կրկնի նույն բանը, որ ինքը դատական գործընթացին չի միջամտում, արդեն միջամտել է:

– Բայց չէ՞ որ դուք որոշում կայացրեցիք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին…

– Չէ, ինքը իմ որոշումից հետո է սպառանալիքները հնչեցրել, ինքը սպառնալիքներ հնչեցրել է ոչ թե իմ. այլ հետագայում մյուս դատավորների հանդեպ: Ես չեմ ասում, որ ճնշման ազդեցության տակ է Վճռաբեկը, Վերաքննիչը, հիմա էլ Առաջին ատյանն է որոշում կայացրել, բայց ճնշումը եղել է բացահայտ: Ես հուսով եմ, որ ճնշման արդյունքում չեն կայացվել նման որոշումները:

– Ըստ Ձեզ՝ նախկինում եղե՞լ են այնպիսի դատավորներ, որոնք զանգի են սպասել իշխանություններից։

– Դժվար թե ինչ-որ մեկը գտնվեր, ասեր՝ երբ են ինձ զանգելու: Այն, որ զանգեր եղել են թե նախորդ իշխանությունների ժամանակ, թե հիմա, ես չեմ կասկածում: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ես շատ քիչ եմ աշխատել: Համենայնդեպս, Քոչարյանի մոտ աշխատելով, շատ էի շփվում այն ժամանակ պարոն Արմեն Գևորգյանի հետ, նա տարբեր գործերով էր հետաքրքրվում, և չի եղել, որ այդ մարդը զանգի ինձ ասի՝ զանգի սրան, կամ նրան, ասա այս կամ այն գործով ինչ-որ բան անի:

a1plus.am