Ինչպե՞ս կարող է կլիման ազդել ծնվող երեխաների սեռի վրա
Կլիմայի փոփոխությունները եւ կլիմայական արհավիրքները կարող են ազդել ծնվող երեխաների սեռի վրա։ Այսպիսի անսպասելի հայտարարություն են արել Խիոգո (Ճապոնիա) ինստիտուտի գիտնականները։
Նրանց խոսքով՝ տղաներն ավելի խոցելի են անբարենպաստ կլիմայական երեւույթների հանդեպ, ուստի նրանց ծնելիությունն այդ պահերին նվազում է։ Այն շրջաններում, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է, լույս աշխարհ են գալիս ավելի մեծ թվով տղաներ, իսկ երաշտի եւ անտառային հրդեհների շրջաններում ավելի շատ աղջիկներ են ծնվում։
Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են այն շրջաններում երեխաների ծնելիության տվյալները, որոնք ենթարկվել են ծայրահեղ կլիմայական փոփոխությունների, ինչպիսին են երկրաշարժը, ցունամին եւ Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի աղետը։ Նրանք ուշադրություն են դարձրել այն բանին, որ այդ արհավիրքներից հետո տղաների ծնելիությունը նվազել է՝ արհավիրքներից ինն ամիս անց տղաներն աղջիկների համեմատ 4-16% ավելի քիչ են ծնվել։
Մասնագետների կարծիքով՝ բանն այն կարող է լինել, որ Y քրոմոսոմակիր սաղմնաբջիջները եւ արական սաղմերն ավելի զգայուն են կլիմայի փոփոխությունների հանդեպ, սրանով էլ պայմանավորված է տղաների ծնելիության նվազումը կլիմայական անոմալիաների ժամանակ։
Նման հիփոթեզի օգտին են վկայում այլ հետազոտությունների արդյունքները։ Օրինակ, 1878-1914թթ. սկանդինավյան երկրներում ծնելիության մասին տեղեկությունները վերլուծելիս պարզվել է, որ կլիմայի փոփոխությունները դեպի անոմալ ցուրտ ուղղությամբ նվազեցրել են ծնվող տղաների թիվը։ Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ ըստ Ցելսիուսի 1 աստիճանով տաքացումը 0,06% բարձրացրել է տղաների ծնելիությունն աղջիկների համեմատ։
Նշենք, որ աշխարհում միջինը 100 աղջկա դիմաց ծնվում է 103-106 տղա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին