Սուլշեր. Պոգբան առաջատար է եւ ազդում է մարդկանց վրա
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի նորվեգացի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերը գովել է թիմի ֆրանսիացի հարձակվող, աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբային:
«Վաղուց գիտեմ Պոգբային: Նա առաջատար է, ունի խարիզմա, ազդում է մարդկանց վրա: Պոլը ցանկանում է հասնել հաջողության եւ մի օր կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը:
Պոգբան հասկանում է, որ չի կարող միայնակ հաղթել, քանի որ ֆուտբոլը թիմային մարզաձեւ է: Նա շատ դրական գործողություններ է կատարում, երբ վայելում է խաղը: Պոգբան իսկապես սիրում է խաղալ ֆուտբոլ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի սկզբում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պոգբային վստահել էր ավագի թեւկապը, սակայն հետո նրանց հարաբերություները լարվեցին եւ պորտուգալացի մասնագետը փոխեց որոշումը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից