Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարի Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ) Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով ՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվություն Ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն
Գիտություն

Չփլուզենք առանց այդ էլ դժվարին կացության մեջ գտնվող գիտությունը. գիտաշխատողները խիստ դժգոհ են կառավարությունից

Երևանի պետական համալսարանում այսօր, հունվարի 25-ին, հավաքվել էին ԵՊՀ շուրջ երկու հարյուր գիտաշխատողներ՝ քննարկելու կառավարության կողմից ներկայացված նոր օրենքը, որով նախատեսվում է հիմնադրամներում բազային ֆինանսավորումը դարձնել մրցութային:

NEWS.am-ի հետ զրույցում Փորձարարական հոգեբանության լաբորատորիայի վարիչ Հրանտ Ավանեսյանն ասաց, որ գիտահետազոտական լաբորատորիաների աշխատակիցներին զանգով են տեղեկացրել գիտահետազոտական աշխատանքները չֆինանսավորվելու մասին. «Այդ մարդկանց մեծ մասը հիմնական աշխատողներ են, դասախոսներ և կես դրույքով գիտաշխատողներ: Ոչ մի փաստաթղթային իրազեկում, ոչ մի պայմանագրի խզման հիմքեր չկան»:


Եթե օրենքն ընդունվի, ապա այն կվերաբերի 12 գիտական կազմակերպության:

Գիտաշխատողները որոշել են դիմել ՀՀ վարչապետին, ինչի համար անցկացրին ստորագրահավաք. «Գիտության պետական կոմիտեի համար էլ է այս օրենքը անակնկալ, մենք չենք ուզում այդ ենթակառուցվածքներին դիմել, միանգամից կառավարությանը կդիմենք: Չփլուզենք առանց այդ էլ դժվարին կացության մեջ գտնվող մեր գիտությունը»,-ասաց պրն. Ավանեսյանը:

Մինչ գիտաշխատողները քննարկում էին իրենց հետագա քայլերը, նրանց մոտեցավ ԵՊՀ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Ներկաներին նա հորդորեց սպասել. « Գիտպետկոմի նախագահը խոստանում է երեք ամսվա համար իրավիճակը թողնել նույնը, այնուհետև ամենայն հավանականությամբ նույն ձևով կշարունակենք աշխատել»:

Ներկաներից մեկը հետաքրքրքվեց՝ մրցույթից հետո լաբորատորիաները նույն արտոնություններո՞վ կաշխատեն, պրոռեկտորը հումորով պատասխանեց. «Ի՞նչ արտոնություն ունեիք որ»:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դոցենտ, ավագ գիտաշխատող Հեղինե Ղազոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գոհ չէ գիտպետկոմի հայտարարությունից, քանի որ անորոշ է, թե ինչ կլինի իրենց հետ երեք ամիս հետո. «Բազային լաբորատորիայի հիմնական իմաստը բուհի ներսում գիտություն անելն է, իսկ գիտությունը պետք է ֆինանսավորվի պետության կողմից: Հայտարարում են, որ բազային լաբորատորիաները պետք է մրցույթով անցնեն, ենթադրենք՝ քիմիայի ֆակուլտետի լաբորատորիան մրցույթով շահել է մեկ ուրիշը, ի՞նչ պիտի անի տեղի գիտաշխատողը»:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց, որ կսպասեն գիտպետկոմի հայտարարությանը, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերը:

Հավելենք, որ օրերս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ նման առաջարկն օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ-ն ամսական կկորցնի 50 մլն դրամ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am