«Քանի դեռ ԼՂ հարցը մնում է չլուծված, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ». Չավուշօղլու
Թուրքիան հնարավոր չի համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ այս տարի իրենք պատրաստվում են ավելի հետևողական լինել այդ հարցում:
«Որոշ հարցեր լուծելու համար բավարար չէ միայն շահերդ պաշտպանելը, պետք է նախաձեռնող լինել: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը մնում է չլուծված, հնարավոր չէ կայունություն Կովկասում, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: 2019-ին այս թեմաներով ավելի հետևողականորեն ենք զբաղվելու», - ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ թուրք նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան կաջակցի ղարաբաղյան հարցով այն որոշմանը, որն ընդունելի կլինի Ադրբեջանի համար:
«Հայաստանի նոր ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն մենք հստակ նախապայման ունենք: Մի՞թե մենք կարող ենք ինչ-որ բան անել՝ հաշվի չառնելով Ադրբեջանի զգացմունքները», - ասել էր Չավուշօղլուն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո