Արարատ Միրզոյանի երազանքի երկիրը Հյուսիսային Կորեա՞ն է
«Ես ոչինչ չեմ կարող ասել 5 տարի հետո մեր ստանալիք քվեների մասին: Մենք կանենք առավելագույնը, որ ստանանք ոչ թե 80, այլ 99 տոկոս»,- օրեր առաջ հայտարարել է Արարատ Միրզոյանը, որը զբաղեցնում է Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը:
Պարզվում է, որ այս երիտասարդի երազանքի երկիրը Հյուսիսային Կորեան է կամ այլեւս գոյություն չունեցող Խորհրդային Միությունը: Հնարավոր է, որ նա երազում է Հայաստանը վերածել Թուրքմենստանի տիպի պետության:
Ամեն դեպքում մենք արդեն գիտենք, թե ինչ նպատակ ունի գործող իշխանությունը, որը մի քանի ամսում հասցրեց այնքան սխալներ գործել, որ բավարար էր մի քանի կառավարությունների եւ մի քանի տասնյակ տարիների համար:
Ինչ վերաբերում է հինգ տարուն, ապա այսպես շարունակելու դեպքում Հայաստանի պատմության մեջ շատ շուտով կլինեն երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Ի վերջո, մենք Թուրքմենստանի կամ Հյուսիսային Կորեայի վերածելու երկիր չունենք:
Նույն հարցազրույցում Արարատ Միրզոյանն ասել է, թե գործող իշխանությունն արդեն իսկ լուծել է իր առջեւ դրված թիվ մեկ մարտահրավերը. «Այն է՝ ազատ, արդար, արժանապատիվ Հայաստանն արդեն վաղուց իրականություն է»:
Հնարավոր է, որ Միրզոյանի եւ իր թիմակիցների պատկերացմամբ ազատ, արդար եւ արժանապատիվ Հայաստանում իրենց գործից դեռ ոչինչ չհասկացող մարզպետները միլիոնավոր դրամների պարգեւավճարներ են հատկացնում, օրենքով չարգելված բիզնեսներ են արգելում, ընկերոջ աղջիկներին քաղաքապետ եւ պատգամավոր դարձնում, գործից չհասկացողին ավիացիա վստահում, պատգամավոր դարձնում նրանց, որոնք քաղաքականության հետ հեռավոր առնչություններ ունեն, իսկ խմբակցության ղեկավարումը վստահում քաղաքականությունից ոչինչ չհասկացողին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են