Այս գիշեր տեղի կունենա «արյունոտ» գերլուսնի ամբողջական խավարում
Լույս հունվարի 21-ի գիշերը տեղի կունենա արտասովոր բնական երևույթ՝ գերլուսնի ամբողջական խավարում, գրում է The Guardian-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ Լուսինը 62 րոպե կանցկացնի Երկրի ստվերի ամենախոր հատվածում: Այդ ընթացքում երկնային մարմինը մթնոլորտային ազդեցության արդյունքում կարմրա-դարչնագույն երանգ կստանա: Արդյունքում կդիտվի նաև «արյունոտ Լուսին» երևույթը:
Եթե երկինքը պարզ լինի, գերլուսնի ամբողջական խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Ֆրանիսայի և Իսպանիայի երկնքում:
Երևույթին հետևելու հնարավորություն չեն ունենա Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնակիչները:
Ընդհանուր առմամբ, ամբողջական խավարումը կտևի ավելի քան 3 ժամ 20 րոպե:
Հայտնի է, որ այս տարի կդիտվի երեք գերլուսին՝ հունվարի 21-ին, փետրվարի 19-ին և մարտի 21-ին:
Լուսնի հաջորդ ամբողջական խավարումը տեղի է ունենալու 2021թ. մայիսի 26-ին:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին