Գիտնականները նախազգուշացրել են առողջության համար ՀԴՄ կտրոնների վտանգավորության մասին
Գիտնականները ՀԴՄ կտրոնների տպագրման համար անհրաժեշտ ջերմային թղթի բաղադրակազմում հայտնաբերել են բիսֆենոլ A նյութը, որն առնչվում է էնդոկրին համակարգի խանգարումների հետ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, Գրանադայի համալսարանի գիտնականների ղեկավարած գիտախումբն ուսումնասիրել է Իսպանիայի, Բրազիլիայի և Ֆրանսիայի ռեստորաններում և խանութներում տրամադրվող կտրոնները: Առաջին երկու երկրի դեպքում վերոնշյալ նյութն առկա է եղել կտրոնների ավելի քան 90 տոկոսում, իսկ Ֆրանսիայում՝ կեսում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ նյութի պարունակությունն ուսումնասիրված նմուշներում 30-100 անգամ գերազանցել է Եվրահանձնաժողովի սահմանած չափանիշները:
Որոշ կտրոններում հայտնաբերվել է բիսֆենոլ S նյութը, որը համարվում է բիսֆենոլ A-ի «անվտանգ» փոխարինող, սակայն այդ նյութը նույնպես հանգեցնում է հորմոնալ խանգարումների:
Բիսֆենոլ A-ն մի շարք հորմոնալ խանգարումներ է ի հայտ բերում և կապված է օնկոլոգիական հիվանդությունների, անպտղության, աուտիզմի, 2-րդ տիպի շաքարախտի և այլ հիվանդությունների զարգացման վտանգի հետ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին