Բաքվից ԼՂ հարցի լուծում որոնելու պատրաստակամություն են հայտնել․ Լավրով
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ասուլիսի վերջին հարցը վերաբերում էր Ադրբեջանի հետ ռուսական կողմի հարաբերություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հարցրեց՝ 2018 թվականը կարելի՞ է բեկումնային համարել երկկողմանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Լավրովը բացատրեց, որ ճիշտ չէ նման բառապաշար օգտագործել երկու երկրների հարաբերությունների զարգացումը բնորոշելիս, որովհետև այդ հարաբերությունները զարգանում են կայուն ու դինամիկ կերպով, ոչ թե ցատկերով։
Լավրովն անդրադարձավ նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը, քանի որ Ռուսաստանը միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահներից մեկն է։
«Նախորդ տարի էր, որ Հայաստանում փոխվեց ղեկավարությունը, և ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մեր համանախագահությանը, այն առայժմ սահմանափակվել է միայն ճանաչողական հանդիպումներով։ Այս ամիս նախատեսվում է նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Այնպես որ, կարծում եմ, որ այս ուղղությամբ ևս մենք կարող ենք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն ծերացողի բնութագրիչներ է ստացել, սակայն ենթակա է լուծման Երևանի ու Բաքվի բարի կամքի ու միջազգային հանրության աջակցության առկայության դեպքում՝ ի դեմս համանախագահների։
Կարծում եմ, որ լուծում փնտրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, որոնք նաև հնչել են Բաքվից, արժանի են ամեն հնարավոր աջակցության։ Հուսով ենք, որ հայաստանյան մեր ընկերները նույնպես կպատասխանեն փոխադարձությամբ»,- ասաց Լավրովը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ