Հազի դեմ լավագույն բուժամիջոցը
Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ գիտնականները պարզել են, որ հազի դեմ լավագույն միջոցը համարվում է շոկոլադը։ Նման եզրակացության հանգել են Հալլի համալսարանի մասնագետները։ Գիտնականները ավելի քան 160 պացիենտի փորձել են բուժել շոկոլադով եւ արդեն երկու օր անց նրանց մոտ նկատվել է հազի թեթեւացում, այն դեպքում, երբ ավանդական բուժամիջոցներով թեթեւացումը շատ ավելի ուշ է վրա հասնում։ Հետազոտությունները պարզել են, որ շոկոլադը ունակ է փափկացնելու կոկորդը եւ թուլացնելու բորբոքվածությունը։
Այդ պատճառով էլ շոկոլադ ընդունելուց հետո հազը դառնում է ավելի փափուկ։ Բացի այդ շոկոլադի հիմք հանդիսացող կակաոն իր մեջ պարունակում է տեոբրոմին նյութը, որը համարվում է արդյունավետ միջոց հազի դեմ պայքարի համար։ Իհարկե լրիվ չբառացելով դեղամիջոցներով բուժումը, մասնագետները խորհուրդ են տալիս զուգահեռ կիրառել նաեւ այսպես ասած շոկոլադային թերապիա, որպեսզի չափազանց մեծ քանակությամբ հակաբորբոքայիններից հնարավոր լինի խուսափել։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին