Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու համար ստացել է 15 մլն ֆունտ փոխհատուցում
«Մանչեսթեր Յունայթեդը» փոխհատուցում է վճարել նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին:
Անգլիական ակումբը վճարել է 55-ամյա մասնագետին 15 մլն ֆունտ` պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար, հաղորդում է Daily Mail-ը:
««Մանչեսթեր Յունայթեդի» հետ Ժոզեի պայմանագրում խնդիրներ չկան: Բոլոր հարցերը հարթված են:
Ժոզեն արդեն հիմա կարող է նոր գործի անցնել, սակայն դեռ չի շտապում:
Նա չի շտապում և պատրաստ է անգամ սպասել մինչև մրցաշրջանի ավարտը, եթե լինի դրա անհրաժեշտությունը»,-նշել է Մոուրինիոյին մոտ գտնվող աղբյուրը:
Մոուրինիոն աշխատեց անգլիական ակումբում 2.5 տարի: Մոուրինիոյի գլխավորությամբ թիմը հաղթեց Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիայի լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան:
«Ամեն ինչ ավարտվեց: «Մանչեսթեր Յունայթեդը» ապագա ունի առանց ինձ: Եվ ես ապագա ունեմ առանց «Մանչեսթեր Յունայթեդի»:
Ինչո՞ւ պետք է ավելի շատ կիսվեմ իմ զգացմունքներով: Ամեն ինչ ավարտվեց: Ես միշտ քննադատել եմ մարզիչներին, ովքեր խոսել են նրա մասին, ինչ տեղի է ունեցել թիմում և ով է մեղավոր: Ես այդպիսին չեմ:
Մինչև ես վերադառնամ ֆուտբոլ, կարծում եմ՝ ես իրավունք ունեմ ապրել այնպես, ինչպես հիմա ապրում եմ: Սա է այն, ինչ ուզում եմ: «Մանչեսթեր Յունայթեդը» անցյալում է»,- ասել է Մոուրինիոն հրաժարականից հետո:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով