Զուգահեռ տիեզերք
Տիեզերքը, հնարավոր է, անտիմատերիայից կազմված զուգահեռ աշխարհի «հայելային անդրադարձն» է, գրում է BBC-ին՝ հղում անելով Physical Review Letters ամսագրում տպագրված հոդվածին:
Նման հեղափոխական տեսություն են առաջ քաշել կանադացի գիտնականները: Թեեւ այս վարկածը գիտաֆանտաստիկ վեպի սյուժե է հիշեցնում, սակայն օգնում է լուծել ժամանակակից գիտության մեջ բացատրություն չունեցող որոշ պարադոքսներ:
Ըստ նոր մոդելի՝ Մեծ պայթյունի ժամանակ երկու «սիմետրիկ» տիեզերք է ձեւավորվել: Այն տիեզերքում, որտեղ մարդիկ են ապրում, ժամանակը հոսում է մեզ համար սովորական կերպով, իսկ մյուսը՝ «հայելային անդրադարձը», նույն արագությամբ գնում է դեպի անցյալ:
Մեծ պայթյունի տեսության համաձայն՝ տիեզերքը առաջացել է մոտ 14 մլրդ տարի առաջ. աշխարհն ընդարձակվել է խիտ եւ տաք սկզբնական պայմաններից եւ մինչ օրս էլ շարունակում է ընդլայնվել:
Կանադացի ֆիզիկոսների առաջ քաշած մոդելը ենթադրում է, որ Մեծ պայթյունը սիմետրիայի կետ է հանդիսացել, որի տարբեր կողմերն են ցրվել Տիեզերքն ու Հակատիեզերքը, ճիշտ այնպես, ինչպես էլեկտրոնի ծնվելու պահին վակուումում ծնվում է դրա հակամասնիկը՝ պոզիտրոնը:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Հակատիեզերքը խիստ նման են մեր Տիեզերքին, սակայն դրա ճշգրիտ կրկնօրինակը չէ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին