Սուլշերը 1946-ի ցուցանիշ է գրանցել «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը ռեկորդային ցուցանիշ է կրկնել անգլիական Պրեմյեր լիգայի 21-րդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ:
Նորվեգացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գլխավոր մարզիչն է, որի գլխավորությամբ թիմը Պրեմյեր լիգայում մեկնարկում է 4 հաղթանակով: Նախկինում դա հաջողվել էր միայն Մեթ Բասբիին (1946 թվականին), փոխանցում է Opta-ն:
Նախորդ 3 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր «Բորնմութին» (4:1), «Կարդիֆին» (5:1) եւ «Հադերսֆիլդին»(3:1).
Հիշեցնենք, որ Ուլե-Գունար Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր է կնքել մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Վերջերս նա փոխարինել էր Ժոզե Մոուրինյոյին, որը անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել էր Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:
Ուլե-Գունար Սուլշերը 2015 թվականից աշխատում էր նորվեգական «Մոլդեում», որը գլխավորել էր նաեւ 2011-2014-ը: 2014-ին նա աշխատել է նաեւ ուելսյան «Կարդիֆում»: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նորվեգացի նախկին հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 1996-2007-ը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով