Էրիկ Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից, սակայն հստակ որոշում էլ չկա, որ կշարունակի պաշտոնավարել որպես նախարար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Գրիգորյանը:
Հարցին, թե ինչու է մանդատից հրաժարվել, վստահ չլինելով, որ նախարար կմնա, Գրիգորյանն ասաց. «Դա էական չէ, դա թիմով ենք որոշում՝ ով որտեղ է աշխատում, էնտեղ, որտեղ որ ես աշխատում եմ, իմ գործն անում եմ, մնացածը թիմով կորոշենք»:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինքն ավելի հակված է գործադիրում աշխատելու:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատական եղել է իր աշխատանքին, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այդ մասին չեն խոսել:


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն