ԱԺ-ն կանգնել է դատարանի առաջ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի աշխատակազմը հայտնվել է դատարանի առաջ: Մասնավորապես, Երեւանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել ԱԺ նախկին աշխատակից Հրայր Գեւորգյանը՝ պահանջելով ստիպել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը եւ վերականգնել նախկին աշխատանքում: Ի դեպ, սա միակ հայցը չէ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի դեմ: Իր հերթին խորհրդարանի աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել «Դամկար» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը տարբեր գերատեսչությունների կահույքի մատակարարմամբ է զբաղվում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ն գցել է նրան «սեւ ցուցակ»: ԱԺ աշխատակազմը նոյեմբերին դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Դամկար» ՍՊԸ տվյալները գնումներին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու համար: Եւ հիմա, փաստորեն, կահույքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունը փորձում է դատական ճանապարհով դուրս գալ այդ «սեւ ցուցակից»:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին, ով նշեց. «Հրայր Գևորգյանը մեկ տարվա ընթացքում ստացել է երեք կարգապահական տույժ, անցկացվել են ծառայողական քննություններ, որով հիմնավորվել է վերջինիս կողմից կարգապահական կանոնների խախտում, որի հետևանքը զբաղեցրած պաշտոնից ազատումն է: Եվ ստորագրվել է զբաղեցրած պաշտոնից ազատման հրաման», – նշեց նա:
Հավելենք, որ Հրայր Գևորգյանն արտաքին կապերի վարչությունում զբաղեցնում էր առաջատար մասնագետի պաշտոնը եւ տույժերի պատճառը եղել է աշխատանքի ուշ գալը կամ առհասարակ չներկայանալը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ