Նախարարի մեքենայի վթարի մասին հայտնի դարձավ վեց ամիս անց
Մեր տեղեկություններով՝ ամիսներ առաջ վթարի է ենթարկվել սփյուռքի նախարարին սպասարկող ծառայողական ավտոմեքենան և բավականին լուրջ վնասվել։ Պարզվում է՝ վթարը տեղի է ունեցել 5-6 ամիս առաջ, երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել նախարար։ Նախարարությունից մեզ ասացին, որ վթարի մեղավորը եղել է վթարի մասնակից մյուս մեքենան, որը հարվածել է նախարարի մեքենային։ Վնասվել է մեքենայի դուռը, վնասի չափը կազմել է մոտ 1 մլն 400 հազար դրամ, որը փոխհատուցել է ապահովագրական ընկերությունը։ Վթարի հետևանքով որևէ մարդ չի տուժել։ Մեքենան նորոգվել է և հիմա շարունակում է սպասարկել նախարարին։ Հետաքրքիր է, որ այս վթարից անցել է մոտ վեց ամիս, և այդ մասին մինչ այդ որևէ մեկը չի իմացել՝ բացի իրենցից, բնականաբար, մենք էլ երեկ պատահաբար իմացանք։
Նշենք, որ սփյուռքի նախարարին սպասարկում է սպիտակ Honda Accord մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել դեռ Հրանուշ Հակոբյանի օրոք, ապա փոխանցվել նոր նախարարին։ Մինչ այս տվյալ մեքենան երբևէ վթարի մեջ չէր հայտնվել։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը