Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներ Ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ) ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվի Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներում ՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրա Թրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցը Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողական ԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցել Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Լիբիայում սպանվել է Քադաֆիի որդին Վարչապետը Աբու Դաբիում է

Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արել
Հայաստան

Կարո Եղնուկյանը դատական հայց է ներկայացնելու Ոստիկանության և ԱԱԾ-ի դեմ իրեն գաղտնալսելու համար

«Սասնա Ծռերին» ՊՊԾ գունդը գրավելիս օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երևում էր, որ 2014թ. և 2015թ. իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած այն բանին, որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որևէ հիմք չի եղել:

Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել և 3 տարի անց, երբ ինձ մեղադրեցին «Սասնա Ծռերին» օժանդակելու մեջ, այդ նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում:

Փաստորեն, իմ կամքից անկախ առանց որևէ հիմքերի իմ մասին տարիներ շարունակ տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք չեն ոչնչացվել և անօրինական պահվել են հետագայում իմ դեմ օգտագործելու համար:

2016թ. հուլիսի 18-ին քննչական մարմինը դիմել է դատարան՝ հեռախոսներս գաղտնալսելու համար հիմնավորելով, որ օպերատիվ տեղեկություն ունեն իբրև թե փորձում եմ «Սասնա Ծռերին» ապահովել ռադիոկապով: 2016թ. հուլիսի 19-ին քննչական մարմինը կրկին դիմել է դատարան՝ 3 բնակարաններս, 2 ավտոտնակներս և 3 ավտոմեքենաներս խուզարկելու թույլտվություններ ստանալու համար` ռադիոկապի սարքավորումներ և զենք-զինամթերք որոնելու նպատակով: Քննչականը խուզարկության համար որպես հիմք է ներկայացրել 2 օրվա հեռախոսազանգերիս գաղտնալսումը և իբրև թե կրկին առկա են օպերատիվ:

Այս հանգամանքը հիմք էր տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել են հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում, քանի որ ես այդ օրերին բացառապես գտնվել եմ իմ բնակարանում և արտաքին աշխարհի հետ շփվել միայն հեռախոսով:

Փաստորեն 2 անգամ դավադիր կերպով քննչական մարմինները դատարաններին ներկայացվել են, որ կան օպերատիվ տվյալներ, որոնք սակայն մինչև այս պահը անհայտ են:

«Սասնա Ծռերի» քրեական գործի նախաքննության ընթացքում ես դիմել էի դատարան, որպեսզի ինձ տրամադրվի այդ օպերատիվ տվյալները, կասկածելով որ դրանք կամ գոյություն չունեն կամ էլ արվել են անօրինական ճանապարհով: Սակայն դատարանը մերժեց ասելով, որ դա նախաքննական գաղտնիք է և չի կարող տրամադրվել ինձ մինչև նախաքննության ավարտը: Երբ նախաքննությունը ավարտվեց և գործը հանձնվեց դատարան ես նորից դիմեցի դատարանին, որ ինձ տրամադրվեն օպերատիվ տվյալները, բայց նորից դա մերժվեց, այս անգամ պատճառաբանելով, որ դա կտրամադրվի դատավարության ավարտին:

Այդ իսկ պատճառով հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար հեղափոխությունից հետո դիմեցի ՀՀ Ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին այդ տեղեկությունները ինձ ծանոթացնելու համար, ինչպես նաև ցանկանում էի բացառել այսուհետև նման անօրինական գործելակերպը: Ցանկանում էի նաև հավաստիացում ստանալ, որ այսուհետև իմ և ընտանիքիս անդամների իրավունքները չեն խախտվելու:

ՀՀ Ոստիկանությունից պատասխան էր ստացվել, որ ՀՀ Ոստիկանությունը բացառապես գործում է օրենքի շրջանակներում, իսկ այդ տվյալները ինձ կտրամադրվի միայն այն դեպքում, երբ իմ նկատմամբ հարուցված քրեական գործով հաստատվի, որ իմ արարքում հանցակազմ չկա կամ եթե կայացվի արդարացման դատավճիռ: ՀՀ ոստիկանությունը հրաժարվել էր պատասխանել, թե իմ բնակարաններում տեղադրվել են արդյոք գաղտնալսման սարքեր, թե ոչ:

ԱԱԾ տնօրենից պատասխանից հետևում էր, որ իմ բնակարաններում կատարվել են գաղտնալսումներ և իմ ընտանիքի անդամները գաղտնալսվել են: Սա ենթադրում էր նաև այն, որ գաղտնալսումները չէին եղել դատարանի թույլտվությամբ, քանի որ գործում նման որոշում չկար:

Փաստորեն ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի պատասխաններից պարզ էր դառնում, որ.

1. Եթե անձը գաղտնալսվում է և նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվում, ապա այդ անձը երբևէ չի կարող տեղյակ լինել իր նկատմամբ կատարվող միջոցառումների մասին և նա չի էլ կարող ծանոթանալ իր մասին պետական մարմիններում հավաքվող տեղեկությունների թե գոյությանը և թե բովանդակությանը: Այս օրենքը ոչ միայն հակասահմանադրական է, այլև անտրամաբանական: Ավելին, այս օրենքը նաև թույլ չի տալիս անձի գաղտնիության իրավունքը պաշտպանելու, քանի որ եթե անձը գաղափար անգամ չունի, թե նրան երբ և ինչպես են գաղտնալսել, նա չի կարող վիճարկել գաղտնալսման օրինականությանը: Ավելին, եթե անձը չի դատապարտվել, ապա նա զրկվում է հնարավորությունից բացահայտելու իր կամ իր ընտանիքի անդամների անօրինական գաղտնալսումները:

2. Եթե անձին գաղտնալսել են, և նրա արարքում չի եղել որևէ քրեորեն պատժելի արարք, ապա այդ մասին անձը չի կարող գաղափար ունենալ և այդ նյութերը չեն տրամադրվում որևէ մեկի և դրանք չեն ոչնչացվում, այլ պահվում են հարմար ժամանակ դրանք օգտագործելու համար:

3. Եթե իմ նկատմամբ չկայացվի արդարացման դատավճիռ, ապա ես չեմ կարող ծանոթանալ իմ և ընտանիքիս անդամներին գաղտնալսումների արդյունքներին: Սա նշանակում է, որ պետությունը շահագրգռված չէ ինձ արդարացնելու հարցում, քանի որ այդ դեպքում ես կպահանջեմ այդ տվյալները և կբացահայտվի անօրինությունը և պետական շատ մարմիններ պետք է պատասխանատվության ենթարկվեն ինձ ապօրինի գաղտնալսելու համար:

Այսպիսով, մի բան ավելի քան ակնհայտ է, որ պետությունը, հանձինս ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի խախտում են իմ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արտահայտվելու ազատությունը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, ինչպես նաև, որ ես ենթարկվել են խտրական վերաբերմունքի»: