Դեկտեմբերի 27-ին Երեւանում եւ մարզերում ձյուն կտեղա. ջերմաստիճանը կտրուկ անկում է ապրելու
Հայաստանի ողջ տարածքը դեկտեմբերի 27-ին կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության տակ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ Երեւանում եւ մարզերում դեկտեմբերի 27-ի երեկոյան ձյուն կտեղա։
«Հանրապետության ողջ տարածքը դեկտեմբերի 27-ին կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության տակ, երեկոյան ձյուն կտեղա, որից հետո ցիկլոնի անցումը կուղղորդվի Գրենլանդիայի կողմից եկող, շատ ուժեղ ցուրտ արկտիկական հոսանքների ներթափանցմամբ, եւ ջերմաստիճանը այս օրերի համեմատ 13-15 աստիճանով կնվազի»,– ասաց Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 28-ից սկսած -12 -13 աստիճան ցուրտ կլինի հանրապետության տարածքում։
Գագիկ Սուրենյանը հավելեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խիստ ցուրտ է լինելու, քանի որ 2017-18թթ․ դարի ամենատաք ձմեռն է եղել եւ Նոր տարվա օրերին գրանցվել է +12 +13 աստիճան տաքություն։
Սուրենյանը այս մասին նաեւ ֆեյսբուքյան իր էջում կարճ գրառում էր արել․ «27-ից հետո թունդ ձմեռ է գալիս»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ