Տավուշում որդին ծեծելով սպանել է հորը
Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչը մեղադրվում է հորը դաժան բռնության ենթարկելու մեջ, որի հետեւանքով նա մահացել է։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դեպքն արձանագրվել է դեռեւս ամռանը։
Հուլիսի 2-ին՝ վաղ առավոտյան, հայր եւ որդի իրենց տանը, անձնական հարցի շուրջ վիճաբանել են, որի ժամանակ վերջինս ծեծել է հորը՝ ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով հայրն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնաս՝ գանգուղեղային ծանր վնասվածք, ինչն առաջադրել է նրա մահը։
Ընդ որում՝ որդու կողմից հոր նկատմամբ դա բռնության միակ դեպքը չի եղել։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ ծեծելու եւ մանր մարմնական վնաս պատճառելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ