Արսեն Վենգեր. «Արսենալը» հուսալի ձեռքերում է
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերը դրական է գնահատել իսպանացի մարզիչ Ունաի Էմերիի աշխատանքը անգլիական ակումբում:
«Կարծում եմ՝ Էմերին հրաշալի է կատարում իր աշխատանքը: Նոր խաղացողների շնորհիվ նա կայունություն է հաղորդել պաշտպանությանը: Նրանց մոտ ամեն ինչ լավ է ստացվում: Թիմը հուսալի ձեռքերում է:
Ոմանք մտածում էին, որ իմ հեռանալուց հետո անհրաժեշտ կլինի թիմի հիմնավոր վերակառուցում, բայց ես այդպես չէի կարծում: Ես շատ ուրախ եմ, որ այդ մարդիկ համոզվեցին, որ իրենք ճիշտ չէին»,- Վենգերի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:
Անգլիայի առաջնության 17 տուրից հետո «Արսենալը» 34 միավորով 5-րդ տեղում է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 11 միավոր:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով