Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Երևանում կբարձրանան տուրքերը և վճարները

Երևանում 2019-ին էականորեն բարձրանալու են տեղական տուրքերն ու վճարները,ինչը հատկապես էական ազդեցություն կունենա սոցիալապես անապահով խավերի վրա, իսկ շատ երեխաներ ստիպված կլինեն չհաճախել արվեստի դպրոցներ։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հանդես է եկել ծախսային հոդվածների ու եկամտային մասի վերլուծությամբ, ըստ որի՝ Երևան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ կրել են էական փոփոխություններ։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրության լայն շրջանակներ քննարկում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի առանձին ծախսային հոդվածների աճի կամ նվազման պատճառները, հիմնավորումները և քաղաքային նոր իշխանությունը մտադիր է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը՝ միաժամանակ կրճատելով կամ անտեսելով տնտեսական և սոցիալական համայնքային հիմնախնդիրները։ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությամբ․․2019 թվականին 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները, զգալի աճ է նախատեսված Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների մասով, մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 տոկոսով:

2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երևանի ենթակայության 26 երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը կազմում է 8124: 2019 թվականի ընթացքում երևանցի երեխաները նոր կամ ավելի որակյալ ծառայությունները չեն ստանալու, սակայն, ըստ ՀՅԴ տնտեսական հետազոտւթյունների Բյուրոյի վերլուծության՝ վճարելու են ավելի շատ, ինչը լրացուցիչ սոցիալական բեռ կլինի նրանց ընտանիքների համար, իսկ սոցիալապես խոցելի մի շարք ընտանիքներ կհրաժարվեն իրենց երեխաների հաճախումներից արվեստի դպրոցներ։
2019 թվականին նախատեսվել են նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 ՀՀ դրամ, քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49300 ՀՀ դրամ:
Երևան քաղաքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի համեմատ ևս վերանայվելու են ։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հանձնաժողովը գտել է, որ տուրքերի բարձրացման հիմնական նպատակը՝ ֆիսկալ է, այսինքն՝ լցնել համայնքային բյուջեն: Փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվելու տնտեսավարող սուբյեկտների վրա:
Եվ այսպես 2019 թվականին ոչ հիմնական շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով կամ 40 տոկոսով, իսկ 20 և ավել քմ դեպքում՝ 10000 ՀՀ դրամ կամ 40 տոկոսով:

Վերջին տարիների ընթացքում շինարարության ոլորտը առանց այն էլ դժվար օրեր է ապրում: Վստահաբար այս բարձրացումը ոչ խթանիչ ազդեցություն է ունենալու, ինչպես նաև չի նպաստելու քաղաքացիների կողմից ապօրինի շինարարությունից հրաժարվելուն։
Երևանի քաղաքում վառելիքի մանրածախ վաճառքի վրա բացասական ազդեցություն կթողնի գազալցակայանների և բենզալցակայանների գործունեության վրա տեղական տուրքերի նախատեսվող աճը։ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ավելանալու է 250000 ՀՀ դրամով կամ 71.43 տոկոսով, ինչը զգալի բեռ կլինի փոքր և միջին ձեռնարկատերերի համար:

Անկախ նրանից, թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարել միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրք: Հատկանշական է, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկան գերկենտրոնացած է, այստեղ՝ Ֆլեշ և ՍիՓիԷս ընկերություններին բաժին է ընկնում ներմուծվող վառելիքի շուրջ 90 տոկոսը: Միաժամանակ այս ընկերություններին են պատկանում բենզալցակայանների կամ մանրածախ ցանցի 1/3-ը: Հետևաբար, տեղական տուրքի բարձրացումը առաջին հերթին կհարվածի փոքր բենզալցակայանների գործունեությանը՝ նրանց դուրս մղելով մանրածախ շուկայից:

2018 թվականի հունվարին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով վերլուծությունը :
Բացի այդ, փոքր և միջին բիզնեսի գործունեության վրա էական բացասական ազդություն կթողնի Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքերի սահմանումը: Արդյունքում՝ 24:00-ից հետո հիմնականում կգործեն խոշոր տնտեսվարողները կամ կծաղկի ստվերային գործունեությունը: Միաժամանակ, անհասկանալի և չարդարացված է առաջին անգամ կիրառվող տեղական տուրքերի համար միանգամից սահմանել բարձր դրույքաչափեր:

Այսպիսով, Երևանի տարածքում տեղական տուրքերի և վճարների բարձրացումը սոցիալական և տնտեսական բացասական հետևանքներ կառաջացնի Երևանի տնտեսության և երևանցիների համար: Իսկ եթե նկատի ունենանք, որ Երևանում է կենտրոնացած Հայաստանի տնտեսական ակտիվությունը, ապա բացասական ազդեցություն կլինի ողջ երկրի տնտեսության վրա։ Հատկապես այն դեպքում, երբ ո՛չ Երևանի, ո՛չ էլ պետական բյուջեներով նախատեսված չէ աշխատավարձերի աճ: Այս իրավիճակում Դաշնակցությունում կարծում են, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված «իջեցումների» խթանիչ ազդեցությունը չի նկատվի, քանի որ տնտեսավարող սուբյեկտների դեպքում էական չէ, թե նրանք դա որպես հարկ են վճարում, թե տեղական տուրք:

hraparak.am