Ես ոչ ոքից չեմ վախենում. Հայկ Մարության
Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պատասխանել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի մեղադրանքին, թե քաղաքապետը չի կատարում խոստումները և քայլեր չի անում մայրաքաղաքում աղբահանության երկրորդ օպերատոր բերելու առումով:
Անի Սամսոնյանը հարց է ուղղել քաղաքապետին, թե գուցե նրան վախեցնո՞ւմ են:
Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է, որ ինքը որևէ մեկից չի վախենում, ոչ ոք իրեն չի սպառնում և իր համար ստեղծված են ազատ աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություններ:
Նրա խոսքերով՝ ինչ վերաբերում է աղբահանությանը, ապա այդ ուղղությամբ ևս աշխատանքներ և բանակցություններ տարվում են, սակայն պարտադիր չէ, որ դրանց մասին պարբերաբար բարձրաձայնվեն:

















































