Եթե փակվեն ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ներն ու հիմնադրամները, դրսից վարկեր չեն տա
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը IMF շատ վատ են ընդունել ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) եւ հիմնադրամների մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա այդ կառույցներն անվանեց «ատկատներ, կոռուպցիա» սնող՝ կոռուպցիայի ամենամեծ օջախները մեզանում։
Մինչդեռ ԾԻԳ-երի հետ այս կազմակերպությունները ոչ միայն խոշոր ծրագրեր են իրականացնում, այլեւ հսկում են իրենց տրամադրած ֆինանսական միջոցների ծախսերը։
Եվ եթե Փաշինյանը կատարի իր խոստումն ու փակի բոլոր ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ներն ու հիմնադրամները, ապա ոչ միայն մեծ թվով մարդիկ, այդ թվում նաեւ օտարերկրացիներ, կզրկվեն աշխատանքից, այլեւ միջազգային ֆինանսական այս կազմակերպությունների բացասական գնահատականից հետո մեզ կարող են դրսից վարկեր չտալ, տրամադրած վարկերի գումարներն ավելի խստորեն հետ պահանջել, եւ առհասարակ՝ դրսից մեզ հետ համագործակցությունը կդադարեցվի, քանի որ այդ հարցերում ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի կարծիքը հաճախ վճռորոշ է լինում։
Մեր տեղեկություններով, այս կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԲ-ի, փորձել են ժամանակ առաջ ընդունելության մտնել ՀՀ վարչապետի մոտ՝ բացատրել, ներկայացնել իրենց գործը, սակայն, ի զարմանս իրենց, մերժվել են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ