Տնտեսագիտականի դասախոսները դիմելու են իրավապահներին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորի ժ/պ է նշանակվել կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 31-ամյա Ռուբեն Հայրապետյանը:
Ի դեպ, ուշագրավ է, որ նշանակումից ընդամենը երկու օր առաջ նրա անվան շուրջ աղմուկ բարձրացավ: Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել էին «կառավարման ամբիոնի մի խումբ դասախոսների» բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կրթության և գիտության նախարարի ժ/պ Արայիկ Հարությունյանին:
Սակայն պարզվում է, որ տարածված տեքստը իրականում կապ չունի այդ դասախոսների հետ: Մեր տեղեկություններով, կառավարման ամբիոնի երկու տասնյակից ավելի դասախոսներ նամակ են գրել բուհի արդեն նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ բարձրացնելով Ռուբեն Հայրապետյանի պատճառով ամբիոնում տիրող ծանր վիճակի ու անառողջ մթնոլորտի հարցը՝ նշելով, որ վերջինիս «պաշտոնավարման 3,5 ամիսների ընթացքում արդեն խաթարվել է ամբիոնի բնականոն աշխատանքը»:
Պատասխան չստանալով՝ նրանք դիմել են ԿԳ նախարարի պաշտոնակատարին՝ նամակով ընդամենը խնդրելով ընթացք տալ հարցին և կցելով Աթոյանին ուղղված նամակը:
Դասախոսները, մեր աղբյուրների պնդմամբ, ցանկություն չեն ունեցել հրապարակայնացնել իրենց նամակը և խնդիր են ունեցել միայն կարգավորել հարցը:
Սակայն անհասկանալի կերպով ինչ-որ էլեկտրոնային հասցեից լրատվամիջոցներին է ուղարկվել ԲԱՑ ՆԱՄԱԿ, որի ներքո նշյալ դասախոսների ստորագրություններն ուղղակի պատճենահանված են Աթոյանին ուղղված նամակից:
Ավելին, այդ բաց նամակում ավելացվել են ձևակերպումներ, որոնք ոչ մի կապ չունեն դասախոսների նամակի հետ: Մեր տեղեկություններով, նշյալ դասախոսները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու կեղծ նամակի հեղինակին:
«Փաստի» լրագրողը կարողացավ զրուցել դասախոսներից մի քանիսի հետ: Մասնավորաբար, Սուսաննա Կարապետյանը, Արևիկ Հովհաննիսյանը և Արմեն Կարախանյանը հաստատեցին, որ ամենայն հավանականությամբ կդիմեն իրավապահներին:
Հաստատեցին նաև, որ իրենք որևէ բաց նամակ չեն գրել, իսկ հրապարակվածում կատարվել են Աթոյանին ուղղված իրենց նամակից բովանդակային լուրջ շեղումներ ու խմբագրումներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ