Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորություն Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները Ընդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտեր ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներին Փաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով Էստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներով ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին Վուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. Թրամփ Կոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակը Դատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերի Սյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափովԷստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներովՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՎուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. ԹրամփԿոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերիՍյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք)Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքումԱրարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԴատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքինԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու էԽանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով
Հայաստան

Փաշինյանը պետք է դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ. Վիգեն Սարգսյան

Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վիգեն Սարգսյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր ուժերի մասնակցության, ինչը խորքային ռիսկեր է պարունակում երկրի ապագայի տեսանկյունից, մեծ դժվարություններ է ստեղծելու նաև իր` Փաշինյանի և իր թիմակիցների համար:

Ավարտվեց հասարակությունը սևերի և սպիտակների կիսած քարոզարշավը, լռեցին քարոզիչ-մունետիկները, անցավ միահեծան հաղթանակի ցնծությունը և երկիրը վերադարձավ իր առօրյա կյանքին:

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն այլևս ունի երկու բարդ խնդիր լուծելու հրատապ անհրաժեշտություն:

Առաջինը. Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ։ Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ քննադատելուց բացի որևէ գործնական պարտականություն չկատարած համախոհների բանակից պետք է ձևավորի երկրի համար պատասխանատվություն կրող գործուն թիմ: Ընդ որում, որպես թիմի ղեկավար նա անմիջականորեն և անձամբ պատասխանատու է լինելու այդ թիմի յուրաքանչյուր դերակատարի սխալների, բացթողումների, զանցանքների և հանցանքների, անզգույշ արտահայտությունների, ինքնագլուխ հանդիպումների, մարդկային որակների, իրենց ազգականների հաղթած տենդերների և բազմաթիվ այլ արածների և չարածների համար: Ընդ որում, այդ հարցում նա պարտադրված է լինելու գտնելու նուրբ հավասարակշռություն իր թիմակցին սատար կանգնելու, իսկ մյուս կողմից` ինքն իրեն այդ միջամտության գերի չդարձնելու հարցում:

Այս առումով հիշարժան օրինակ է քարոզարշավի օրերին իր թիմակից Սասուն Միքայելյանի «Արցախի հաղթանակ – հեղափոխության հաղթանակ» անհաջող համեմատությանը հանրային սուր արձագանքին հակադարձելու Փաշինյանի փորձը, որի տրամաբանական զարգացում դարձան որոշումներ, որոնք կարող են զգալիորեն ազդել երկրի պաշտպանունակության վրա:

Երկրորդը` ապագայի օրակարգի ձևավորումն է և որոշումների ու իրականացվող քաղաքականության համար պատասխանատվության ստանձնումը: Միշտ գայթակղիչ է ցանկացած ձախողման մեջ մեղադրել նախկիններին: Հեշտ է որևէ հարցի պատասխանելիս հղում կատարել անցյալին: Բայց միակենտրոն իշխանության խաչը կրկնակի ծանր է: Երեք լեզուների դասընթացին զուգահեռ պետք է սովորել պատվով կրել այն։

Իշխանություն ստանձնելուց երեք շաբաթ անց նախորդների չարագործություններին վերագրվեց Սարդարապատի 100-ամյակի միջոցառման հանրային քննարկում առաջացրած մի դրվագ: Երեկ, պաշտոնավարման 8-րդ ամսում վարչապետը փորձեց «նախորդների» վրա բարդել Նախիջևանի հետ սահմանագծում դիրքային տեղաշարժը և ռուսական ռազմաբազայի պայմանագրով նախատեսված պետբյուջեից կատարվող ծախսերի «մեղքը»:

Եկել է լրջանալու և պատասխանատվություն ստանձնելու պահը: Որքան էլ հեշտ թվա նախորդներին մեղադրելով և դրա շուրջ ցուցադրական միջոցներ ձեռնարկելով միավոր վաստակելը, այն չի լուծելու երկրի զարգացման խնդիրը, ոչ էլ ձևավորելու է իշխանության նկատմամբ վստահություն հանրության ու միջազգային գործընկերների մոտ: Ավելին` պետությունը վերածելու է անկանխատեսելի անցյալ ու ապագա ունեցող երկրի, որտեղ չեն շտապում ոչ լուրջ ներդրողը, ոչ պոտենցիալ հայրենադարձը։ Հասկանալի է, որ քաղաքական գործիչ Փաշինյանը ժողովրդին սովորեցրել է իր ամենօրյա ուղիղ եթերների գրաֆիկին, բայց դրա ժամանակն անցավ։ Հիմա աշխատելու ու արդյունք գրանցելու ժամանակն է։ Պետք է քայլել առաջ, ստանձնել պատասխանատվություն, լուծել խնդիրներ, ձևավորել կապեր, պայքարել երկրի տնտեսության համար առանցքային ռազմավարական ապրանքների շահավետ գնագոյացման համար, ամրապնդել երկրի պաշտպանունակությունը:

Եվս մեկ օրինակ պաշտոնակատար Փաշինյանի երեկվա ելույթից` ՀԱՊԿ-ում «նախկինում ոչինչ արված չլինելու» մասով: Հասկանալի է և օրինաչափ, որ Նիկոլ Փաշինյանը նոր է ադապտացվում միջպետական բանակցություններին, հակտապես` բազմակողմ ձևաչափում: Բայց դա չի նշանակում, որ մինչև իր նոր կարգավիճակում հայտնվելը ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություններ չեն վարվել, հարցադրումներ չեն արվել և խնդիրներ չեն լուծվել: Այդպիսի հայտարարությունն, ինքնին, վիրավորական է ոչ միայն Հայաստանի նախկին, այլև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներկա իշխանությունների համար: Հուշեմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները ևս մամուլի տեսություն են ստանում:

Հնարավոր է շատերին տարօրինակ թվա, բայց ես պակաս ծանր չեմ տարել Փաշինյանի հասցեին Բելառուսի Նախագահի կողմից արված հայտարարությունը, քան Փաշինյանի ամենանվիրյալ հետևորդը: Դա երկրի և ոչ թե առանձին անձի հասցեին թույլատրված արտահայտություն էր: Բայց ես, ի տարբերություն մեր բազմաթիվ հայրենակիցների, գիտեի, որ դա այդպես է ավարտվելու այն պահից, երբ Փաշինյանի մամուլի ծառայությունը և օրաթերթը հրապարակեցին այն հայտնի լուսանկարը, որտեղ վարչապետն իր հայացքով փորձում է մոխրակույտի վերածել Բելառուսի` կյանքում շատ բան տեսած Նախագահին: Երկրի ղեկավարը պետք է միշտ գիտակցի, որ իր, ինչպես նաև իր գրասենյակի յուրաքանչյուր արտաբերած միտք, լուսանկար, կարծիք անմիջապես թարգմանվում և իր սպառողին է գտնում ուժային բազմաթիվ կենտրոններում: 21-րդ դարում «մեկ է, մեր գյուղից մարդ չկա» սկզբունքը չի գործում: Տեղեկատվությունը ակնթարթային արագությամբ հասնում է ամենուր և բոլորին:

Վերադառնալով ՀԱՊԿ-ին. հիմնադրման պահից Հայաստանը եղել է կազմակերպության ամենաակտիվ և արդյունավետ մասնակիցներից մեկը: Բավարար է ասել, որ հենց Հայաստանի նախագահության օրոք է համաձայնեցվել և ընդունվել երկար տարիներ քննարկվող Հավաքական անվտանգության ռազմավարությունը: Մեր նախաձեռնությամբ և ակտիվ ջանքերով է հաջողվել լուծել զենքը ներքին գներով գնելու հարցը, որից Հայաստանը մեծ գործնական օգուտ է ստացել և, հուսով եմ, կշարունակի ստանալ: Մեր պնդմամբ է ընդարձակվել և նոր բովանդակությամբ լցվել համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների ծրագիրը: Մենք ենք պարբերաբար պնդել և առաջ քաշել արտաքին քաղաքականության հարցերում դիրքորոշումների համադրման անհրաժեշտությունը: Ի վերջո, լավ թե վատ, մեզ հաջողվել է ստանալ և ոչ թե կորցնել կառույցի Գլխավոր քարտուղարի պաշտոնը, որքան էլ դա անկարևոր թվա այսօրվա իշխանություններին: Կարելի է շարունակել թվարկումը:

Պետք չէ նսեմացնել նախկինում կատարած աշխատանքը: Դա բավարար էր իշխանություն ստանալու համար, բայց չի կարող բավարար լինել այդ իշխանությանը երկար մնալու համար: Արե՛ք ավելին, և դա կգնահատվի բոլորի կողմից: Եկել է պատասխանատվություն ստանձնելու ժամանակը»: