Համաներմամբ ազատվածների մեջ արդեն կրկնակի հանցագործություն կատարածներ կան
Համաներմամբ ազատվածների մեջ արդեն կրկնակի հանցագործություն կատարածներ կան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Տվյալներ ոստիկանապետը չհրապարակեց՝ նշելով, որ դա կարվի հունվարին, երբ ամփոփված կլինի 2018թ.–ը:
Հարցին, թե ինչու են Հանրապետությունում ավելացվել ՃՏՊ–ների թիվը, Օսիպյանը մի քանի հանգամանք նշեց. «Չբացառենք, որ ներկրված մեքենաների թիվը, չբացառենք եղանակային պայմանները, երբ մարզերում ճանապարհներին մերկասառույց է, Երեւանում էլ է առավոտյան երբեմն այդպես լինում, չբացառենք տեխնիկական խնդիրները։ Հունվարին տարին կամփոփենք, մանրամասն կտեղեկացնենք, ու կտեսնեք, որ ոստիկանությունը տիրապետում է ամեն ինչին»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































