Ի՞նչ գումարներ եւ գույք է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի օգնականը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Հրաչյա Թաշչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 3 բնակարան: Բացի այդ՝ հայտարարագրել է նաեւ «TOYOTA RAV 4 2.4» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հ. Թաշչյանի հանձնած փոխառությունները կազմել են 40000 ԱՄՆ դոլար եւ 10000 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 000 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտները կազմել են 900 000 ՀՀ դրամ եւ 150 000 ՀՀ դրամ: Երկու եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից:
Հ. Թաշչյանը եկամուտ է ստացել նաեւ արտարժույթով: Առաջինը կազմել է 23 000 ԱՄՆ դոլար, որը գոյացել է աշխատավարձից: Երկրորդը կազմել է 400 ԱՄՆ դոլար (տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը):
Հավելենք, որ Հրաչյա Թաշչյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, դիվանագիտական առաքելություն է իրականացրել ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ