Չեմ հավատում, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ցանկանում են ԼՂ հակամարտության կարգավորում․ Լեոնիդ Կալաշնիկով
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով մշտական կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, ադրբեջանական OXU.az լրատվական կայքի հետ զրույցում, որ առանձնապես չի հավատում ՆԱՏՕ-ի եւ նրան անդամակցող երկրների խաղաղարար առաքելությանը, հետեւաբար նաեւ, առանձնապես մեծ հավատ չունի, որ Մինսկի կոնտակտային խմբում Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն հետաքրքրված են, որպեսզի Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի։
«Ես առանձնապես չեմ հավատում ՆԱՏՕ-ի եւ դրան անդամ հանդիսացող պետությունների խաղաղարար առաքելությանը եւ համապատասխանաբար չեմ հավատում Մինսկի խմբին։ Պարզ է, որ այսքան տաի նրանք չենք կարողանում կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը։ Պատճառն այն է, որ եւ Ամերիկան եւ ԵՄ-ն, այնքան էլ չեն ուզում որ այն լուծվի, նրանց դա այնքան էլ պետք չէ։ Ավելի շատ դա պետք է մեզ՝ Ռուսաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին, որոնք նույն պետությունից են դուրս եկել։ Կարծում եմ, որ երեք պետությունների ղեկավարները պետք է հավաքվեն ու լուծեն այդ խնդիրը։ Չգիտեմ, թե որքան կամային մարդ է Հայաստանի ներկա ղեկավարը, սակայն քանի որ կան կամային Պուտինն ու Ալիեւը, հարցը պետք է լուծվի։ Հայաստանում գանգատվում էին, որ դեռեւս չունեն իրական իշխանություն սակայն հիմա նրանք դա ստացան եւ տեսնենք, թե ինչպես են լուծելու կարեւոր պետական հարցերը»,- ասել է Կալաշնիկովը։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյան նաեւ նշել է, որ ՀԱՊԿ-ն հաստատ շահող դուրս կգար, եթե Ադրբեջանը ներկա լիներ այդ կառույցում որեւէ կերպ։ Դա կուժեղացներ կառույցի դիրքերը։ «Հիմա դա մի փոքր բարդ է Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պայմաններում, եւ քանի որ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են լինում, պարզ է նաեւ Հայաստանի կեցվածքը։ Հենց այստեղ է ամենամեծ գայթաքարը»,- ասել է Կալաշնիկովը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին