Արցախի հարցում որեւէ նոր բան չկա. Ակտիվությունը ցածրից մի փոքր բարձր է. Փաշինյան
Արցախի հարցում որեւէ նոր բան չկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Միլանում համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ինչ-որ հայտարարություն են համաձայնեցրել եւ ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել. «Այդպիսի հայտարարություններ վերջին 24 տարում բազմաթիվ են եղել: Արդյոք նոր բան կա՞ Ղարաբաղի հարցում. ոչ նոր բան չկա: Ակտիվությունն այնքանով է, որքանով տեսնում եք: 25 տարվա ընթացքում այսօրվա ակտիվությունը կարող ենք համարել ցածր կամ ցածրից մի փոքր բարձր: Անջեյ Կասպրշիկը պարբերաբար գալիս է տարածաշրջան: Ես ասեմ՝ ընդունված է եղել, որ պարոն Կասպրշիկի այցերը քանի որ շատ աշխատանքային բնույթ են կրում, եղել են դեպքեր, որ նույնիսկ չի լուսաբանվել: Ես աշխատակազմին հանձնարարել եմ, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն»,-հայտարարեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանության հետ հաջողվել է փոխըմբռնման գալ, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որն իր մեջ լավատեսության էլեմենտ է պարունակում իր մեջ, ինձ անկեղծ ասած զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա: Դա այն դեպքում, երբ նրանք ասում են, որ շանս է ստեղծվել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ: Իսկ ինչու չկա այնպիսի կանխավարկած առնվազն ՀՀ կառավարության տեսակետից, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»:
Դիտարկմաը, որ կասկածի տեղիք է տալիս, որ այդ մասին առաջինը խոսել է Ադրբեջանը, Փաշինյանն ասաց. «Երբ ես Սանկտ Պետերբուգից գիշերը եկա եւ այն փաստը, որ առաջինը Ադրբեջանն է հաղորդագրություն տվել, դրանից մեծ եզրակացություններ են արվում: Ընդհանրապես, ես կարծում եմ, եւ պնդում եմ, որ ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:

















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը