Գինու շուկայում միայն նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.2 տոկոս թանկացում
«Ժողովուրդը» գրում է. «Վերջին շրջանում մեր հանրապետությունում թանկացումներ նկատվում են ոչ միայն լայն սպառման ապրանքների, այլև ալկոհոլային խմիչքներին, մասնավորապես՝ գինու, օղու, գարեջրի շուկաներում:
Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գինու շուկայում միայն նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.2 տոկոսի չափով թանկացում: Գարեջրի ոլորտում նշված ժամանակահատվածում այդ թանկացումը կազմել է 0.1 տոկոս: Իսկ ահա օղին թանկացել է 0.5 տոկոսով:
Ալկոհոլային այս խմիչքների շուկայում թանկացումներն անխուսափելի կլինեն: Չէ՞ որ հարկային օրենսգրքով աճել են ակցիզային հարկի դրույքաչափերը: Ըստ մասնագետների՝ պատճառը այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխություններն են:
Ինչպես հայտնի է, Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները պայմանավորված են ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր մաքսային դրույքաչափերով: Արդյունքում խմիչքները շարունակելու են թանկանալ նաև հաջորդ տարի:
Նշենք, որ սպիրտային խմիչքների 1 լիտրի համար ակցիզային հարկն այս տարվա համար կազմել է 725 դրամ, բայց հաջորդ տարում այն կդառնա 835 դրամ, իսկ ահա 2020-ին՝ 960 դրամ: Ասել է թե՝ թարգե՛ք խմելը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև