Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. Forbes Թրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնաց Աբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներ ԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքեր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. Գալյան Կանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքը Գործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարար Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ Երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ

Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըԳործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարարԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարումԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափովԷստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներովՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՎուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. ԹրամփԿոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերիՍյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք)Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքումԱրարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԴատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքինԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու էԽանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը
Մամուլ

Ինչ է լինելու «Իմ քայլի» ներսում

«Փաստ» օրաթերթը գրում է. «88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քննարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, եւ կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»,– նախօրեին նման միտք է հայտնել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ NEWS.am–ին տված հարցազրույցում:

Առաջին հայացքից Ավինյանի այս գնահատականը բավական իրատեսական է: Հեղափոխությամբ իշխանության եկած ուժը օբյեկտիվորեն ունի մոնոլիտության, ներքին փոխազդեցությունների կարգավորման խնդիր: Ասել է թե, ներքին հակասություններն իշխող թիմում անխուսափելի են թե՛ օբյեկտիվ ու ներքին պատճառներով, թե՛ արտաքին պատճառներով՝ իշխանությանն այս պահին հակազդող այլ դերակատար չկա, ինչը ստեղծում է նպաստավոր պայմաններ ներիշխանական հակասությունների դրսեւորման համար՝ բացառելով պաշտպանվելու ու կոնսոլիդացվելու անհրաժեշտությունը:

Ամեն դեպքում, ինչքան էլ որ իրատեսական թվան այս գնահատականները, կան որոշակի խնդիրներ: Նախ, դժվար է պատկերացնել, թե ինչպես են թեկուզեւ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, օրինակ, վիճարկելու Փաշինյանի այս կամ այն նախաձեռնություն, եթե հայտնվել են ԱԺ–ում հենց Փաշինյանի շնորհիվ:

Մյուս խնդիրն այն է, որ իշխանության հախուռն ձեւավորումը՝ պայմանավորված հեղափոխության հախուռն էությամբ, փաստացի շարունակվեց նաեւ, երբ ավելի հանդարտ պայմաններում մի կողմից համալրվում էր ՔՊ–ն, մյուս կողմից կազմվում էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը: Ցուցակի կազմման գործընթացն ակնհայտորեն ընթանում էր ոչ միայն կուլիսային պայմանավորվածությունների միջավայրում՝ հասարակական տարբեր շրջանակների աչքից հեռու, այլեւ ցույց էր տալիս, որ որեւէ ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմ գոյություն չունի:

Այսինքն, ցուցակը կազմվում էր ՔՊ–ի եւ հեղափոխության ավանգարդը կազմող նեղ շրջանակի հայեցողության շրջանակներում: Հետեւաբար ցուցակի առաջատար կամ հետնապահ տեղերում հայտնվածները, ԱԺ անցածներն ու չանցածները քաղաքական կախվածության մեջ են հայտնվում ոչ միայն Փաշինյանից ու նրա վարկանիշից, այլեւ ՔՊ–ի ու իշխանության նեղ վերնախավից ու դրա առանձին խմբերից:

Սա, իհարկե, չի նշանակում, որ ներքին հակասություններ իշխանության ներսում չեն լինելու: Բնականաբար, լինելու են: Բայց նախ՝ այդ կոնֆլիկտներն ու կոնֆլիկտող կողմերը միշտ ստորադասվելու են Փաշինյանի անձին, այնուհետ՝ այդ անձից ներքեւ գտնվող իշխանական նեղ վերնախավի շահերին:

Երկրորդ՝ այդ կոնֆլիկտների արտահայտման քաղաքական մեխանիզմներ չեն ներմուծվել ի սկզբանե, ինչը նշանակում է, որ վտանգ կա, որ դրանք դառնան ներկուսակցական ինտրիգներ ու կուլիսային սակարկումներ, որոնք ոչ միայն որեւէ կապ չունեն հանրության հետ, այլեւ ամեն անգամ հասնելով որոշակի էսկալացիայի՝ դառնալու են Փաշինյանի կարգավորման առարկան՝ երիցս բարձրացնելով նրա՝ առանց այդ էլ բարձր, թիմի հանդեպ ահռելի առավելություն ունեցող քաղաքական կշիռը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում