Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված. կայացավ այն, ինչի մասին կոդերով խոսել էր Տեր-Պետրոսյանը». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին քաղաքական կուլիսներում լուրջ քննարկման թեմա է 2015-ին ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած՝ «ստրատեգիական կոդային պլանը»։
«Մեկ պլյուս մեկ քայլերթը՝ շուրթերին, Պուտինի հրաժարականը` կրծքի տակ ինքնահռչակվում են, որպես նոր բեւեռ, ստորագրում «Քաղաքացիական պայմանագիրը», կյանքի կոչում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» պլանը, հասնում են Բաղրամյան-26՝ իշխանափոխության. հասկացողները հասկացան, չհասկացողներն իրենց աչքով կտեսնեն»,- ասել էր այդ օրերին Տեր-Պետրոսյանը՝ այդ ամենը համարելով Բաբելոնյան աշտարակի շինարարություն:
«Փաստորեն, կայացավ այն, ինչի մասին կոդերով խոսել էր մեծ քուրմ ԼՏՊ-ն, ՔՊ-ի կողքին այն օրերին դնելով նաեւ «Սասնա ծռերին»։
Հասկանալի է, չէ՞, ինչ էր ակնարկում առաջին նախագահը՝ Պուտինի հրաժարական ասելով. մեսիջը հանուն Ռուսաստանի էր, եթե չասենք՝ Ռուսաստանից էր՝ ընդդեմ այսօրվա իշխանափոխության, իմա՝ Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված»,- ասաց մեր զրուցակից քաղաքագետը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն