Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կարող է շարունակել իտալական Ա Սերիայում, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերի» նոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան ցանկանում է խորվաթ ֆուտբոլիստով համալրվել տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք` անցած ամառ «Ինտերը» ցանկանում էր ձեռք բերել Մոդրիչին, բայց Լուկան արդյունքում մնաց «Ռեալում»: Ընդ որում, «Ռեալի» ղեկավարությանը դուր չէր եկել այն, որ միլանյան ակումբը բանակցություններ էր վարել կիսապաշտպանի հետ առանց իրենց իմացության:
2018 թվականի արդյունքներով Մոդրիչը, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ և Աշխարհի առաջնության արծաթե մեդալներն է նվաճել Խորվաթիայի հավաքականի հետ, ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև արժանացել է «Ոսկե Գնդակին»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից