Դատարանը Արմեն Գեւորգյանի կալանավորման միջնորդությունը մերժեց (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդության վերաբերալ որոշումը: Դատարանը Արմեն Գեւորգյանի կալանավորման միջնորդությունը մերժեց: Դեկտեմբերի 11-ին կալանքի միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը: Երեկ դատարանն ավարտեց կալանքի միջնորդության քննությունը:
Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, նույնը նա պնդել է նախաքննական ցուցմունքի մեջ:
Նշենք, որ Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ իրենք ներկայացրել են փաստեր, թե ինչու Արմեն Գևորգյանի խափանման միջոցը չպետք է կալանքը լինի։ Նրա խոսքով՝ նաև ներկայացրել են գրավի միջնորդություն, սակայն քննիչն առարկել է:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ