Մոսկվան ակնկալում է ԼՂ բանակցային գործընթացի վերսկսում. Լավրով
Ռուսաստանն ակնկալում է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն կվերսկսեն արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, երբ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիմման վրա կձևավորվի նոր կառավարություն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքու կատարած այցի ժամանակ, գրում է ТАСС գործակալությունը:
«Երեկ երկար ու հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը բանակցությունների վերականգնման ու կառուցողական հանգուցալուծումներ գտնելու հետ կապված»,- ասել է Լավրովը, որն Ադրբեջանի մայրաքաղաքում է գտնվում Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցության շրջանակում:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ու Ադրբեջանի մոտ գործընկեր ու ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկիր, կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակամարտող կողմերի փոխզիջման գալու համար հարմար պայմաններ ստեղծվեն:
Լավրովը հույս է հայտնել, որ հայկական կողմը երկրում նոր կառավարության ձևավորումից հետո պատրաստակամ կլինի վերսկսել բանակցությունները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է շարունակել աջակցել Բաքվի և Երևանի միջև անմիջական երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով:
Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ այդ կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա:
«Ռուսաստանն իր ազգային կարողությամբ և որպես Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա Եռյակի անդամ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը»,- եզրափակել է Լավրովը:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...