Մոսկվան կշարունակի աջակցել Բաքվի եւ Երեւանի միջեւ ուղիղ երկխոսությանը
Մոսկվան ուզում է շարունակել աջակցել ղարաբաղյան կարգավորման Բաքվի եւ Երեւանի միջեւ ուղիղ երկխոսությանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։
«Մենք ուզում ենք շարունակել աջակցել ղարաբաղյան կարգավորման Բաքվի եւ Երեւանի միջեւ ուղիղ երկխոսությանը։ Ես գիտեմ, որ դուք հաղորդակցվել եք Հայաստանի վարչապետի հետ, իսկ իմ ընկեր եւ գործընկեր, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այսօր մենք, իհարկե, հետաքրքրված ենք լսելու ձեր գնահատականները՝ ինչպես եք տեսնում առաջընթացը։ Ուզում ենք, որ այս կարգավորումը կայանա արդար եւ փոխադարձաբար ընդունելի հիմքով։
Ռուսաստանն իր ազգային որակով եւ որպես Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եռյակի մասնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ կանի, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը»,- ասել է Լավրովը, ով ժամանել է Բաքու, որպեսզի մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների ԱԳ նախարարների նիստին։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ