ԱԺ նիստի առաջին օրը՝ վեճի առարկա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առաջին նիստը դեկտեմբերի 24-ի՞ն, թե՞ հունվարի 7-ին» վեճի հիմքը նորընտիր խորհրդարանի «կազմավորման» իրավաբանական ընկալումն է։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը։
Օրը պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, սակայն Տիգրան Մուկուչյանը չի շտապում դա անել։ Երեկ էլ նա չպատասխանեց մեր զանգերին, ԱԺ-ից էլ ասացին, որ դա իրենց իրավասության հարցը չէ, եւ ԿԸՀ ղեկավարն է հայտարարելու այդ օրվա մասին։
Նիկոլ Փաշինյանի թիմում կարծում են, որ խորհրդարանը կարելի է կազմավորված համարել, երբ ԿԸՀ-ն պատգամավորներին հանձնի իրենց մանդատները։ Ըստ այդ հաշվարկի՝ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կգումարվի հունվարի 7-ին, կհետաձգվի, եթե որեւէ ուժ այն վիճարկի ՍԴ-ում, որին դիմելու վերջնաժամկետը, ի դեպ, դեկտեմբերի 21-ն է։
Մինչդեռ դեկտեմբերի 24-ին առաջին նիստը հրավիրելու տեսակետի կողմնակիցները խորհրդարանը կազմավորված են համարում այն պահից, երբ ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ այդ մասին որոշում ընդունում, որը կիրականացվի դեկտեմբերի 16-ին։
«Պատգամավորներին մանդատները հանձնվում են արձանագրություններով, ոչ թե որոշմամբ, եւ եթե նույնիսկ ՍԴ-ում որեւէ ուժ փորձի վիճարկել ընտրությունների արդյունքները, ապա պետք է վիճարկի ոչ թե արձանագրությունը, այլ՝ որոշումը։ Հետեւաբար, որպես ԱԺ կազմավորման հիմք պետք է ընդունել ԿԸՀ համապատասխան որոշումը»,- ասաց մեր զրուցակից իրավաբանը՝ հիմնավորելով, որ ճիշտը դեկտեմբերի 24-ն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ