Վերաքննիչը բեկանել է Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ որոշումը
Հայաստանի Վերաքննիչ դատարանը բեկանել է «Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Երեկ Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ դատարանի որոշումը դեռ չի ստացել և մանրամասներ չի կարող հայտնել:
Դիտարկմանը, թե Վահագն Հարությունյանը ՀՀ-ում չէր, սակայն դատարանն էլ կալանավորման որոշումն է բեկանել, Միհրան Պողոսյանն ասաց, որ նրա՝ Հայաստանում չգտնվելը որևէ առնչություն չուներ կալանավորման որոշման հետ. «Գտնվում է ՌԴ-ում և Հայաստանից բացակայում է առողջական խնդիրների պատճառով, կվերադառնա»:
Հիշեցնենք, որ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ