Ինչպես է հայն աշխարհին նվիրել Սուրբ Ծննդյան քաղցր խորհրդանիշը
Դեկտեմբերի 12-ին ողջ կաթոլիկ աշխարհը տոնում է անուշահացե (пряник) տնակի օրը։ Գրեթե բոլոր ընտանիքներում թխում են կոճապղպեղով ամենատարբեր քաղցրավենիք։ Ի դեպ, քչերը գիտեն, որ լեգենդի համաձայն կոճապղպեղից պատրաստված այս քաղցրավենիքը 992թ․-ին Եվրոպա է տարել հայ վանական Գրիգորի Մակարը։ Հենց նա է ֆրանսիացի քրիստոնիաներին սովորեցրել պատրաստել այս անուշեղենը։ Ավելի ուշ բաղադրատոմսը վերցրել են գերմանացիները, շվեդներն ու անգլիացիները։
Այս տոնը նշելու իդեալական վայր է համարվում Նորվեգիայի անուշահացե քաղաք Բերգենը։ Դրա շինարարության վրա աշխատում են բոլոր բնակիչները՝ քաղցրավենիք թխում են նաեւ մանկապարտեղներում, տներում, դպրոցներում, կազմակերպություններում։ Բերգենում նմանատիպ առաջին քաղաքը հայտնվել է 1991թ․-ին։ Քաղցրավենիքի հիմնական մասը պատրաստվում է երեխաների ձեռքերով, սակայն կան նաեւ ավելի մեծ շինարարներ։
Նորվեգիան Հայաստանից շատ հեռու է գտնվում, սակայն փորձեք պատրաստել դասական կոճապղպեղից պատրաստված խմոր, իսկ դրանից տնակ սարքելու հարցում Ձեզ կօգնի NEWS.am Style-ի առաջարկած բաղադրատոմսը։
Բաղադրիչներ․
ալյուր – 350 գր․
սոդա – 1 թ․գդ.
մանրացված կոճապղպեղ – 2 թ․գդ.
մանրացված դարչին – 1 թ․գդ.
կարագ – 125 գր․
շաքարավաղ – 175 գր․
ձու – 1 հատ
օշարակ – 4 ճ. գդ․


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ