Դավիթ Բաբայանը՝ Լեւոն Մնացականյանի եւ մյուսների պաշտոններից ազատվելու մասին
Համացանցում ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են Արցախում կադրային փոփոխությունների մասին:
Ըստ որոշ աղբյուրների աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Մինչեւ անգամ հրապարակվում է, որ նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։
Բացի այդ ըստ տեղեկությունների իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր եզրակացրել են նաեւ, որ սրանք անուններ են, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, սակայն, չհաստատեց այս տեղեկությունները.
«Նման տեղեկությունները մենք ենք չէ՞ տալիս, եթե չենք տալիս, ուրեմն չկան»,-ասաց պարոն Բաբայանը: Ապա ասաց, որ ամեն ինչ նորմալ է, խուճապի մատնվելու եւ անհանգստանալու անհրաժեշտություն չկա:
«Եթե նման բան լինի, մենք կտարածենք պաշտոնապես»,-եւս մեկ անգամ շեշտեց Դավիթ Բաբայանը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ