ՀՀ ԱԳՆ-ն չհասավ իր նպատակին. Հայաստանը կմնա մոնիտորինգի տակ
«168 ժամ» թերթը գրում է. «Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին եւ հետընտրական հնարավոր զարգացումներին։
Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), ոգեւորված լինելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակով, փորձ է արել ԵԽ ԽՎ պատգամավորներին առաջարկել Հայաստանը՝ որպես երկիր, մոնիտորինգի տակ գտնվելուց հանելու եւ տեղափոխելու պոստմոնիտորինգային երկրների դասին, ինչը բուռն հակազդեցության է արժանացել հանձնաժողովի նիստին ներկա պատգամավորների եւ քաղաքական խմբերի ղեկավարների կողմից, եւ նրանք փաստել են, որ, թեպետ ընտրական, այդ թվում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների գնահատականներն ընդհանուր առմամբ դրական են եղել, բայց դեռ շատ վաղ է խոսել Հայաստանում կայուն ժողովրդավարության մասին, եւ հետեւաբար՝ ԵԽ ԽՎ մոնիտորինգը չի դադարելու Հայաստանի հանդեպ։ Այդպիսով, ՀՀ ԱԳՆ-ն չի հասել իր նպատակին։
ԵԽ ԽՎ պատգամավորները, որոնք եղել են նաեւ դիտորդական առաքելության կազմում, ասել են, որ թեպետ, այո, ընտրություններն ընդհանուր առմամբ դրական գնահատականների են արժանացել, բայց եղել են նաեւ ընտրությունների «մութ» կողմեր, մասնավորապես՝ համատարած հակաքարոզչություն քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, ատելության խոսքի անթույլատրելի մակարդակ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչների հանդեպ սպառնալիքների հնչեցում։
Նաեւ ասվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններում 70%-ը, իհարկե, աջակցության բարձր ցուցանիշ է, բայց մտավախություն է առաջացնում այն հանգամանքը, որ այդ 70%-ը կարող է քաղաքական վրեժխնդրության հիմք դառնալ, եւ ոչ թե՝ ծառայել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ