Երեւանի նոր փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Ս. Հարությունյանը հայտարարագրել է նաեւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա 12500 ՀՀ դրամ բաժնեմաս:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սերգեյ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 18 000 ԱՄՆ դոլար եւ 16 000 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 604 210 ՀՀ դրամ: Նշված թվից 1 482 210 ՀՀ դրամ եկամուտը նա ստացել է աշխատավարձից: Իսկ ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը կազմել է 42 000 ՀՀ դրամ:
Ս.Հարությունյանը այլ եկամուտներ եւս հայտարարագրել է, որոնք կազմել են 3000 ԱՄՆ դոլար եւ 1000 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2018թ. սեպտեմբերի 23–ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Ս. Հարությունյանն ընտրվել էր Երեւան քաղաքի ավագանու անդամ: Իսկ արդեն հոկտեմբերի 29–ին նշանակվել է Երեւանի քաղաքապետի տեղակալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ