Գիտնականները պատմել են սովորական փոշու մահացու վտանգի մասին
Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ մանրէների հետ միասին փոշու մասնիկները պարունակում են տրիկլոզան հակատբակտերիալ նյութը, որը ոչ միայն չի սպանում վնասակար միկրոօրգանիզմները, այլև նրանց դիմացկուն է դարձնում հակաբիոտիկների տարբեր տեսակների հանդեպ՝ հաղորդում է Science Alert-ը:
Գիտնականների կարծիքով՝ տրիկլոզանը փոխում է միկրոօրգանիզմների գենետիկ կոդը, թույլ տալով նրանց հարմարվել հակաբակտերիալ միջոցների լայն կիրառմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզադահլիճներում, բարերում, գրադարաններում կամ բուհերում փոշին անկասկած տրիկլոզան է պարունակում, որը որպես հիգիենայի բաղադրիչ միջոց արգելվել է 2016թ․:
Հետազոտողները պնդում են, որ այս մուտացիայի պատճառով սովորական փոշու մեջ ներգրավված միկրոօրգանիզմների մեծ մասը գրեթե անհնար է բուժել, իսկ ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ է հատուկ սպիտակուցներ մեկուսացնել և զբաղվել բակտերիաների գենետիկական կազմով` հատուկ թերապիա անցկացնելով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...