Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննում էր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը: Դատարանն այսօր վերադարձել է խորհրդակցական սենյակից և մերժել նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանի որոշմամբ՝ քննիչի՝ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը բավարարվել է, գրավով Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժել է:
Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
«Որոշումը չեմ ստացել, մանրամասներին չեմ կարող անդրադառնալ, ես հենց նոր դուրս եկա դատարանի մի դռնից, որը դատավոր Մարինե Մելքոնյանը դարձրել է ՀՔԾ-ի մասնաճյուղ, և դա շատ հաջող իր մոտ ստացվում է»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ