Զգացե՛ք հայկական հյուրընկալության ոգին ու դրան բնորոշ ջերմությունը «Այաս-Կիլիկիա» ռեստորանում
Իր յուրահատուկ ինտերիերով ու չկրկնվող ճաշացանկով «Այաս-Կիլիկիա» ռեստորանը արդեն երկար տարիներ դարձել է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը: Իսկ արդեն վերաբացված ռեստորանը հասցրել է այցելուներին հաճելիորեն զարմացնել թարմացված խոհանոցով, նոր ճաշատեսակներով, նոր գնացուցակով, նոր առաջարկներով և նոր երաժշտացանկով:
«Այաս-Կիլիկիա»-ն ունի 40-80 անձի համար նախատեսված երկու հարմարավետ սրահներ՝ յուրահատուկ կահավորմամբ: Դրանցից մեկում ներկայացված են պատմական կտավներԿիլիկիան թագավորության ծաղկունքի ժամանակաշրջանից: Մյուսում ցուցադրված է հայկական հնագույն կենցաղային իրերի մի ամբողջ հավաքածու՝ կահ-կարասի, կավե սպասք և այլն: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ գործնական հանդիպումների, ֆուրշետ հյուրասիրության համար: Կորպորատիվ միջոցառում, ծնունդ, մկրտություն կամ ցանկացած այլ առիթ կարող եք նշել ավանդական միջավայրում , վայելել հայկական ավանդական խոհանոցի համադամ ուտելիքները, իսկ հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին նաև կենդանի երաժշտություն ունկնդրել: Ի դեպ, Դուք կարող եք նախապես կազմել սպասվելիք արարողության մենյուն`ընտրելով Ձեզ համար ամենահարմար տարբերակը: «Այաս-Կիլիկիա»-ում հաշվի են առնում յուրաքանչյուր այցելուի ցանկությունը` կազմելով անհատական մենյու՝ ըստ ճաշակի և նախընտրության:
Հայկական հյուրասիրության ջերմությունը հնարավորինս պահպանելու պատասխանատու գործն իր վրա է վերցրել նաև ռեստորանի տիրուհին: Նա սիրում է անձամբ դիմավորել իր հյուրերին, նրանց հետ մտերմիկ շփում հաստատել, հյուրասիրել իր պատրաստած չրերը, լիկյորն ու սեփական բաղադրատոմսով քաղցրավենիքները:
Իսկ ահա ռեստորանի խոհանոցում հայկական ավանադական ուտեստների անկրկնելի բույրը միախառնվում է խոհարարի նոր գաղափարներին և ներկայացվում ժամանակակից մատուցմամբ: Ի դեպ, ռեստորանի համեղ ուտեստների հիմքում ընկած է առողջ սնունդը: Ուտեստների մեջ օգտագործվում են բացառապես թարմ մթերքներ, որոնք չեն պարունակում քիմիական հավելումներ և վնասակար նյութեր:
Դե ինչ, այսքանից հետո մնում է միայն այցելել «Այաս-Կիլիկիա» և պարզապես համեղ ու առողջ սնվել՝ վայելելով իդեալական երեկո հանգիստ ու անաղմուկ միջավայրում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ