Ճամբարակի քաղաքապետն աշխատանքից հեռացրել է միակ գրադարանավարին՝ ճանապարհները նորոգելու պատրվակով
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի 48-ամյա բնակչուհի Գալյա Քեշիշյանը, ով դեռևս 1991 թվականից մինչև այս տարվա մայիսի 18-ն աշխատել է քաղաքի գրադարանում:
Ճամբարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Վազգեն Ադամյանը որոշել է տնտեսել քաղաքային բյուջեի միջոցները, և արդյունքում Գալյա Քեշիշյանը մայիսի 18-ից ազատվել է աշխատանքից: Գալյա Քեշիշյանն իրեն աշխատանքից ազատելը կապում է անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ:
Նրա խոսքերով` ընտրված քաղաքապետ Վազգեն Ադամյանն իրեն գրադարանավարի աշխատանքից ազատել է` նախկին քաղաքապետ Յուրա Ավալյանի օգտին քվեարկելու պատճառով: Նշենք, որ Գ. Քեշիշյանը հաշմանդամության 3-րդ կարգ ունի: Մեզ դիմած քաղաքացու խոսքերով` քաղաքապետարանը սա պետք է հաշվի առներ և այլ աշխատանքով ապահովեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ այժմ գրադարանում կա երեք հաստիք` տնօրենի, որը միաժամանակ իրականացնում է գրադարանավարի պարտականությունները, հաշվապահի և մաքրուհու: Այսինքն` ընթերցողներին սպասարկում է տնօրեն-գրադարանավարը: «Ես ստացել եմ 27 հազար 500 դրամ աշխատավարձ, բայց Ադամյանն ինձ ասաց` քո աշխատավարձը կհավաքեմ ու քաղաքի ճանապարհները կնորոգեմ»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ