Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Նոր Գեղիում լարված իրավիճակ չի հանդարտվում. բնակիչները երկու մասի են բաժանվել. գործին խառնվել է մարզպետը

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում արդեր երկրորդ օրն է, որ կրքերը չեն հանդարտվում: Պատճառը դեկտեմբերի 9-ի երեկոյան ժամը 21-ի սահմաններում գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանությունն է, որն ավարտվել է դանակահարությամբ:

Համայնքապետարանի դիմաց հավաքված բնակիչները երկու մասի են բաժանվել՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանի կողմանիցների եւ նրա հրաժարականը պահանջող գյուղացիների:

Գյուղացիների մի մասի կարծիքով դանակահարությունը տեղի է ունեցել հենց Պապյանի կողմնակիցների կողմից, իսկ իրենք անընդունելի են համարում նման պարագայում գյուղապետի պաշտոնավարումը: «Երկար տարիներ այս գյուղում ենք ապրում, երբեւէ մեր գյուղում էսպիսի թշնամանք չի եղել, եթե ինչ-որ մանր-մունր հարցեր են եղել, տեղում շտկվել են: Իսկ հիմա գյուղացիները կարծես իրար թշնամի լինեն: Գյուղը չի սիրում Պապյանին, ուստի նա պիտի հրաժարական տա»,-ասում էին գյուղապետի հրաժարականը պահանջողները:

Գյուղացիներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ հավաքվածները Վարդան Պապյանի կողմնակիցներին առաջարկել են խորհուրդ տալ վերջինիս հրաժարական ներկայացնել, մանավանդ որ ժամանակավոր պաշտոնակատար է: Գոնե այդ քայլով իրավիճակը փոքր-ինչ կշտկվի. «Թող հիմա Վարդանը հրաժարական տա, մեկ է երկու ամսից ընտրություն է լինելու համայնքում: Գոնե էս պահին զայրացած մարդիկ՝ դանակահարվածների հարազատները, դանակահարողի ընտանիքը մի փոքր կհանդարտվեն: Հետագայում թող դնի իր թեկնածությունը, եթե մարդիկ նրան ընտրեն, թող էդպես լինի, բայց հիմա նրան չեն սիրում»,-հայտնեցին գյուղացիները:

Իր հերթին՝ Վարդան Պապյանի կողմակիցները հայտնեցին, որ գյուղապետի մեղքով չի եղել դանակահարությունը ու դրանում Վարդանին մեղադրելն ու վերջինիս հրաժարականը պահանջելն անարդարացի է: Վերջինիս հայրը նշեց նաեւ, որ հենց Վարդանի պաշտոնավարման ընթացքում են համայնքում լուծվել մի շարք խնդիրներ՝ լուսավորություն եւ այլն: Հավելենք, որ ի նշան բողոքի, Նոր Գեղիի բնակիչները նախօրեին փակել էին գյուղի ճանապարհը: Վերջիներս ճանապարհը բացել են միայն Ոստիկանության մարզային վարչության պետի այցելությունից եւ ժողովրդի հետ բանակցելուց հետո:

Խնդրի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Վերջինս հայտնեց, որ անընդունելի է համարում այն, ինչ տեղի է ունենում Նոր Գեղի համայնքում. «Այսօր երկու ինքնաբուխ հավաք է տեղի ունենում Նոր Գեղիում՝ ի տարբերություն երեկվա հավաքի: Երեկ մի խումբ գյուղացիներ հավաքվել եւ պահանջում էին Վարդան Պապյանի հրաժարականը: Նրանք նախկին՝ 32 տարվա գյուղապետի կողմնակիցներն են: Այսօր արդեն ակցիաները երկուստեք են: Մի մասը պահանջում է Վարդան Պապյանի հրաժարականը: Մյուս կողմից, մեծաքանակ թվով գյուղացիներ եւս ակցիա են արել ի պաշտպանություն Վարդան Պապյանի:

Այս իրավիճակին գնահատական տալով՝ հայտնում եմ, որ ես մարզպետի իմ բացառիկ հնարավորությամբ իրավունք ունեմ Նոր Գեղիում ժամանակավոր կառավարիչ նշանակելու եւ նշանակել եմ Վարդան Պապյանին: Եթե չեն ուզում, երկու ամսից այդ համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, այդ ժամանակ թեկնածուները կառաջադրվեն, գյուղացիներն էլ կանեն իրենց ընտրությունը: Մինչ այդ մնալու է Վարդան Պապյանը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար»,-նշել է մարզպետը:

Դիտարկմանը, թե Նոր Գեղիում տեղի ունեցած դանակահարությունը կապում են արդան Պապյանի կողմանիցների հետ, մարզպետը հայտնեց. ««Հիմա Նոր Գեղիում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցված ՀՀ Քննչական Կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում: Այդ մասով շատ մանրամասներ չեմ կարող հայտնել: Բայց պետք է նշեմ, որ քարոզարշավի ընթացքում նախկին գյուղապետի կողմնակիցներից մեկը առերեւույթ դիտավորությամբ մեքենայով եկել ու հարվածել է մեր կողմնակիցներից մեկի մեքենային, որի վրա փակցված է եղել իմ պաստառը, իսկ արդեն ընտրության օրը՝ երեկոյան, միջադեպի շարունակության արդյունքում ծեծկռտուք է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքի մանրամասներն ու հանգամանքները կպարզեն իրավապահ մարմինները:

Այնտեղ կոչեր են հնչում, թե եթե Վարդանը հրաժարական չտա, արյուն է թափվելու: Ես այդ մասին հայտնել եմ իրավապահ մարմիններին ու հիմա այնտեղ հսկողություն է:

Ի դեպ, նշեմ, որ հենց Վարդան Պապյանի պաշտոնավարման ամիսներին համայնքում մի շարք հարցեր են լուծվել՝ համայնքի լուսավորություն, մանկապարտեզներում, ՀՈԱԿ-ներում վերահսկողություն: Համայնքը բավականին մեծ է՝ բավականին մեծ բյուջեով ու որոշ մարդիկ, երեւի թե հավակնություններ ունեն այս առումով: Բայց եւս մեկ անգամ պիտի փաստեմ, որ դա հնարավոր չի լինելու, որովհետեւ մարզում այլեւս իշխում է օրենքի գերակայություն»,-ամփոփեց մարզպետը:

Ավելի վաղ1 դեկտեմբերի 9-ին, ժամը 22-ն անց 30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, նման է վիճաբանության: Մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել:

Դեկտեմբերի 10-ին ժամը 00.50-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ: Դեկտեմբերի 10-ին, ժամը 1.10-ին Նոր Նորքի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 23.40-ին «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Նոր Գեղի գյուղում անհայտ անձից դանակով հարված ստանալու հետեւանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ժամանակ Գեւորգ Բ.-ն դանակով հարվածել է տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կոտրված դանակ: Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 10-ին ժամը 23-ն անց 30-ին, Գեւորգ Բ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին եւ խոստովանել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածքներ հասցրել 4 տղամարդկանց: Գեւորգ Բ.-ն ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին: