Հայաստանում ամերիկյան դեսպանատունը զգուշացնում է
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացնում է, որ տոնական հանգստյան օրերի մոտենալուն հետ հարկավոր է լինել ավելի ուշադիր նույնիսկ շփումներում եւ շրջապատի ընտրության հարցում, քանի որ այդ օրերին, խոսքը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան ոչ-աշխատանքային օրերի մասին է, որպես կանոն Հայաստանում շատանում են այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք են՝ կողոպուտը, գողությունները, բնակարանային գողությունը, գրպանահատությունը եւ այլն։ Ոչ-աշխատանքային օրերի ընթացքում ամբողջ Եվրոպայում էլ աճում է վերազգային ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ անձանց կողմից բռնարարքների իրականացման հավանականությունը, ովքեր ներշնչված են ծայրահեղական գաղափարախոսություններով։ Ծայրահեղականները կենտրոնանում են տուրիստական վայրերի վրա, ինչպես ասենք առեւտրի կենտրոնների, օդանավակայանների, ակումբների, ռեստորանների, պաշտամունքային կառույցների, տրանսպորտային հանգույցների եւ այլ խոցելի վայրերի, որտեղ հաճախ են այցելում Արեւմուտքի մարդիկ։ Դեսպանատունը հորդորում է տոնական եւ այլ միջոցառումների ժամանակ լինել ուշադիր եւ զգոն։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը