Հեղափոխությունը մտավ ամենաբարդ փուլ. որ համարով է խաղալու Փաշինյանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրության հիմնական արդյունքի հարցում որեւէ անակնկալ չեղավ. իշխող ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը, հաղթեց ու ստացավ ձայների մեծամասնությունը: Ընտրությունների թերեւս միակ ինտրիգը ՀՀԿ–ի անցնել–չանցնելն էր: Բայց մեծ հաշվով, դա, այսպես ասած, խորհրդանշական ինտրիգ էր: Իրականում կանցներ ՀՀԿ–ն, թե ոչ, որեւէ բան չէր փոխելու:
Հասարակության մեծամասնությունը վերահաստատեց իր համակրանքը փոփոխությունների հանդեպ ու դա արտահայտեց հեղափոխության թիմին ու հեղափոխության աջակիցներին ձայն տալով: Սա նշանակում է, որ մենք մտնում ենք ամենաբարդ փուլ, մի փուլ, երբ հեղափոխությունը հաղթահարել է իր բոլոր արտաքին վտանգները, սպառնալիքները ու հիմա արդեն նոր որակի պատասխանատվության առջեւ է կանգնած:
Մեծ հաշվով, ՀՀԿ չանցնելը ավելի է բյուրեղացնում իշխանություններին սպասվող նոր պատասխանատվության չափաբաժինը՝ դաշտն ազատելով կեղծ օրակարգերից ու կեղծ հակադրություններից:
Իսկ հակադրությունները թե՛ Փաշինյանի ողջ քաղաքական հետագծում, թե՛ հեղափոխության վերջին ամիսներին եղել են ընթացիկ պրոցեսների հիմնական բովանդակությունը: Այժմ, երբ չկան այլեւս այդ հակադրությունները, եւ հասարակությունն էլ վերստին, այս անգամ արդեն պաշտոնապես վերահաստատել է իր աջակցությունը հեղափոխությանը, իշխանությունը հակադրության ոճից անցում պետք է կատարի ստեղծագործականության ոճի: Կամ ֆուտբոլային լեզվով ասած՝ պետք է սկսի խաղալ առաջին համարով:
Միեւնույն ժամանակ ընտրություններին մասնակից մի շարք ուժեր, որոնք եւս ներկայանում էին որպես հեղափոխական ու հեղափոխության աջակից, չստացան այնքան ձայներ, որ բեկեին ընտրության վերջնական արդյունքը, կամ կարողանային խոչընդոտել իշխող թիմի մեծամասնություն լինելուն: Հասարակությունն իր հստակ, պարզ վարքագծով ցույց տվեց, որ շարունակում է հավատարիմ մնալ մեծ փոփոխությունների գաղափարին ու դրա իրագործման դերակատար տեսնում է հեղափոխության հիմնական թիմին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ