Նախնական արդյունքներով՝ նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր
ԿԸՀ-ն հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները բոլոր՝ 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալների հիման վրա։
Ըստ այդմ՝
«Իմ քայլ»՝ 884 հազար 456 ձայն կամ ձայների 70,43%-ը
ԲՀԿ՝ 103 հազար 824 ձայն կամ ձայների 8,27%-ը
ԼՀԿ՝ 80 հազար 024 ձայն կամ ձայների 6,37 %-ը
ՀՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ 59 հազար 059 ձայն կամ ձայների 4,70 %-ը:
Նշենք, որ ըստ նախնական տվյալների ու այս պատկերի չփոփոխվելու դեպքում՝ նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր՝ 88 պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, 25՝ ԲՀԿ կուսակցությունից, ու 19 պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Նշենք, որ օրենքով սահմանված կարգով պատգամավորների ընդհանուր թիվը 101 է, սակայն պատգամավորների թիվը կարող է աճել։ Օրենքը հստակ ամրագրում է, որ նվազագույն շեմը հաղթահարած ուժերի տեղերի քանակն ավելանում է այնքանով, որքանով, որ նրանք կարողանան կազմել 1/3, այսինքն՝ հնարավոր լինի ապահովել օրենքով սահմանված 30 տոկոս ընդդիմություն։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը